Երբ Պուտինը հանձնում էր Ղարաբաղը, ակնկալում էր, որ դառնալու է Սյունիքով անցնող ճանապարհի օպերատորը. Իվան Պրեոբրաժենսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Պուտինը հետևողականորեն զիջում է այն դիրքերը, որոնք Ռուսաստանը զբաղեցրել էր հետխորհրդային տարածքում,  Factor TV-ին տված հարցազրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Իվան Պրեոբրաժենսկին։

Նրա կարծիքով, Չինաստանում անցկացված ՇՀԿ գագաթնաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքի նկատմամբ վերահսկողության «բանալիները հանձնել է» Չինաստանին։ Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» ճանաչված քաղաքական վերլուծաբանի համոզմամբ՝ Ռուսաստանի դիրքերի թուլացումը հետխորհրդային տարածքում Վլադիմիր Պուտինի անհեռատես քաղաքականության հետևանքն է։ Այդ քաղաքականության ամենավառ օրինակը, ըստ Պրեոբրաժենսկու, Հայաստանն է, որտեղ հենց Ռուսաստանի քաղաքականությունն է բերել նրա ազդեցության կորստին՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Հարավային Կովկասում։

Քաղաքական վերլուծաբանը նշում է, որ նման քաղաքականության պատճառներից մեկը Պուտինի՝ Ուկրաինայի պատերազմից բացի այլ հարցերով չհետաքրքրվելն է։ Միևնույն ժամանակ, Պուտինը փորձում է մանիպուլյացիայի ենթարկել Դոնալդ Թրամփին՝ նրան համարելով բնական դաշնակից։ Ուկրաինայի շուրջ Թրամփի մարտավարության մասին խոսելով՝ Պրեոբրաժենսկին ընդգծում է, որ նա հետապնդում է երկու նպատակ՝ պատերազմի ֆինանսավորումը Եվրոպային փոխանցել (ինչը, ըստ նրա, արդեն իրականացել է) և ստորագրել որևէ փաստաթուղթ խաղաղության մասին։ Ի տարբերություն ուկրաինական խնդրի՝ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման և Հայաստանի տարածքով ճանապարհի բացման հարցում, ըստ Պրեոբրաժենսկու, Թրամփն անձամբ է հետաքրքրված, քանի որ ինքը և իր շրջապատը կարող են ուղիղ տնտեսական օգուտ ստանալ այս կարևոր միջազգային հաղորդակցման ուղու բացումից։

Անդրադառնալով Ադրբեջանի և Ռուսաստանի հակասություններին՝ քաղաքական վերլուծաբանը նշում է, որ դրանք կապված են Կրեմլի կողմից Հարավային Կովկասում ազդեցության կորստի հանկարծակի գիտակցման հետ։ Այս գործընթացը, ըստ նրա, անխուսափելիորեն կհանգեցնի նաև Ռուսաստանի ռազմական ներկայության ավարտին Հայաստանում։

Կրեմլի միակ գործիքը ներկայումս Հայաստանի իշխանափոխության փորձն է և խաղաղության գործընթացի տապալումը։ Պրեոբրաժենսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում Սերգեյ Կիրիենկոյի դիրքերի ամրապնդումը կապված է հենց այս խնդիրների հետ։ Նա ընդգծում է, որ Ադրբեջանը չի գնացել Հայաստանի հետ նոր ռազմական բախման, թեև դրան նրան դրդում էր Ռուսաստանը։ Վերլուծաբանի կարծիքով՝ Պուտինը, զիջելով Ղարաբաղը, ակնկալում էր, որ հենց ինքը կդառնա Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի (Սյունիք) «օպերատորը», սակայն դա տեղի չունեցավ։

«Պուտինն ըմբռնել է, որ իրեն խաբել են, և փորձում է վրեժ լուծել Ալիևից»,- եզրափակում է Իվան Պրեոբրաժենսկին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան