Բուժաշխատողի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքն առաջարկվում է քրեականացնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
Բոլորը

Բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար առաջարկվում է պատասխանատվություն սահմանել։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի, Արսեն Թորոսյանի և Արեն Մկրտչյանի հեղինակած՝ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։

Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունեցել մի շրջանում, երբ շատ հաճախակի էին բուժաշխատողների վրա հարձակումները, նրանց գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թվականից մինչև 2025 թվականները արձանագրվել է բուժաշխատողների նկատմամբ բռնության 27 դեպք։ Գործող օրենսգիրքը նման դեպքերն ընդհանուր հոդվածներով է կարգավորում, բայց մենք կարևորում ենք առանձին հոդվածի սահմանումը, որը կարտացոլի այդ հանցագործությունների առանձնահատուկ բնույթը և բուժաշխատողների պաշտպանության անհրաժեշտությունը»,-նշեց պատգամավորը։

Նախագծով նախատեսվում է, որ բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքով՝ առավելագույնը 100 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմանբ՝ առավելագունը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժակետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամեկտով։

Եթե բուժաշխատողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտումը բռնության սպառնալիքով է, պատիժը կարող է լինել մինչև երկու տարի ազատազրկում։

Նախագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա լիագումար նիստի օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։