Ֆրանսիական դատարանը Բաշար ալ-Ասադի կալանքի նոր օրդեր է տվել

Լուրեր

04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
Բոլորը

Ֆրանսիական դատարանը միջազգային կալանքի օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա վեց մերձավորների համար։ Այս մասին հայտնել է France 24 հեռուստաալիքը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կալանքի օրդերները տրվել են ամերիկացի լրագրող Մարի Քոլվինի և ֆրանսիացի լուսանկարիչ Ռեմի Օքլիի մահվան հետ կապված, որոնք զոհվել են 2012 թվականին կառավարական զորքերի կողմից սիրիական Հոմս քաղաքի ռմբակոծության ժամանակ։ Ֆրանսիայի կառավարությունն այս հարվածները որակում է որպես մարդկության դեմ հանցագործություն և ռազմական հանցագործություն։

Ասադից բացի՝ ֆրանսիական դատարանը կալանքի օրդեր է տվել նրա եղբոր՝ Մահեր Ասադի համար, որը սիրիական բանակի 4-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատարն է եղել , ինչպես նաև սիրիական հետախուզության նախկին ղեկավար Ալի Մամլուքի և երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Ալի Այուբի համար։

Բաշար ալ-Ասադը Սիրիայի նախագահն էր 2000-ից մինչև 2024 թվականը։ 2011 թվականին նա ուժով ճնշել էր  կառավարության դեմ բողոքի ցույցերը, որից հետո երկրում սկսվել էր քաղաքացիական պատերազմ։ 2015 թվականից ի վեր Ռուսաստանն ակտիվորեն օգնում է Ասադին։ Մասնավորապես, 2016 թվականին կառավարական զորքերը կարողացան հետ գրավել Հալեպ քաղաքը Ասադի հակառակորդներից, այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը քաղաքը ենթարկեցին զանգվածային ռմբակոծության։

Միջազգային կազմակերպությունները բազմիցս մեղադրել են Ասադին և նրա մերձավորներին մարդու իրավունքների խախտումների և պատերազմական հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային մահապատիժների, քիմիական զենքի օգտագործման և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության: 2023 թվականին Ֆրանսիայի դատարանն արդեն կալանքի օրդեր էր տվել Ասադի համար՝ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքների պատճառով։

2024 թվականի դեկտեմբերին Ասադը տապալվեց ապստամբների կողմից և փախավ Մոսկվա։ Սիրիայի նոր իշխանությունները պահանջում են նրա արտահանձնումը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սակայն, հրաժարվել է արտահանձնել նրան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի