Չինաստանի պատմության մեջ ամենամեծ ռազմական շքերթը՝ Պուտինի և Կիմ Չեն Ընի մասնակցությամբ․ Թրամփը նրանց մեղադրել է դավադրություն կազմակերպելու մեջ

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Պեկինի Տյանանմեն հրապարակում ռազմական շքերթ է անցկացվել՝ Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ: Շքերթին հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նստած Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի աջ կողմում, իսկ ձախ կողմում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Շքերթի ժամանակ ցուցադրվել են նոր զենքեր: Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Պեկինից ուղիղ հեռարձակմամբ ցույց են տվել, թե ինչպես են Պուտինը, Կիմը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը միասին բարձրանում ամբիոն շքերթի մեկնարկից առաջ, որին հետևել են նաև այլ առաջնորդներ։ Ընդհանուր առմամբ, շքերթին ներկա են եղել ավելի քան 26 պետությունների ղեկավարներ։ Մասնակիցների թվում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մարդկությունը կրկին կանգնած է խաղաղության և պատերազմի, երկխոսության և բախման, փոխշահավետ արդյունքների  և զրոյական գումարով խաղերի միջև ընտրության առաջ»,- իր ելույթում ասել է Չինաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ «չինական ազգի վերածնունդն անկասելի է», և աշխարհի երկրները պետք է «լուծեն պատերազմի արմատական ​​պատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը»։

«Ընդհանուր անվտանգությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ աշխարհի երկրները միմյանց կվերաբերվեն են որպես հավասարների, կապրեն ներդաշնակության մեջ և կաջակցեն միմյանց», – ասել նա զորքերի դիտարկումից առաջ։

Ըստ BBC-ի՝ ռազմական տեխնիկայի շքերթում Չինաստանի կողմից ցուցադրված նոր զենքերի թվում էին DF-5C միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, AJX002 ստորջրյա անօդաչու թռչող սարքը և լազերային զենքերը։

Շքերթի մեկնարկից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել իր Truth Social սոցիալական ցանցում, որում, ըստ էության, Ռուսաստանին, Չինաստանին և ԿԺԴՀ-ին մեղադրել է դավադրություն կազմակերպելու մեջ։

«Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է՝ արդյո՞ք նախագահ Սին կհիշատակի այն հսկայական աջակցությունն ու «արյունը», որը Միացյալ Նահանգները տվել է Չինաստանին՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելու համար խորապես թշնամաբար տրամադրված օտարերկրյա զավթիչից։ Շատ ամերիկացիներ զոհվել են Չինաստանի հաղթանակի և փառքի համար պայքարում։ Հուսով եմ, որ նրանք կարժանանան արժանի պատվի և կհիշվեն իրենց քաջության և զոհաբերության համար»,- գրել է նա ու մաղթել  Չինաստանի առաջնորդին և չինացի ժողովրդին «հիանալի և անմոռանալի տոն»։

«Խնդրում եմ փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին՝ մինչ դուք դավադրություն եք կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ»,- հավելել է Թրամփը։

Լրատվամիջոցը նաև ընդգծում է, որ  Կիմ Չեն Ընը պատվավոր տեղ է ստացել միջոցառմանը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը մտել է Տյանանմեն հրապարակ Սիի և Պուտինի հետ, ապա տեղ զբաղեցրել նրանց կողքին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթը Չինաստանի պատմության մեջ ամենամեծն է։ Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հիմնադիր Մաո Ցզեդունի դիմանկարը Տյանանմենի դարպասների վրա շրջապատված էր չինական ութ հսկա դրոշներով։ Շքերթին հրավիրված էր նաև 50,000 մարդ։

Շքերթի նախապատրաստական ​​աշխատանքները, որը վերջին վեց տարվա ընթացքում առաջինն էր, տևել են մի քանի ամիս։ Պեկինում կախված է եղել ավելի քան 200,000 դրոշ, ծաղիկներ են տեղադրվել կարևոր ճանապարհների և խաչմերուկների եզրերին, իսկ գործարար թաղամասը ստացել է նոր լուսավորություն։

Շքերթն ընթացել է Տյանանմեն հրապարակ՝ քաղաքի գլխավոր պողոտայի՝ Չանչանցզեի երկայնքով։ Փորձերի ժամանակ այս փողոցի բնակիչներին խնդրել են դուրս չգալ իրենց պատշգամբներ՝ շքերթի մանրամասները գաղտնի պահելու համար։ Երթուղու երկայնքով գտնվող դպրոցները, հյուրանոցները, խանութները և գրասենյակները երկու օրով փակ են եղել։

BBC-ն ընդգծում է, որ այս մասշտաբային միջոցառումը միաժամանակ մի քանի նպատակի է ծառայում. մի կողմից՝ աշխարհին ցույց տալ Չինաստանի ռազմական և դիվանագիտական ​​հզորությունը, մյուս կողմից՝ երկրի ներսում արթնացնել հպարտության և հայրենասիրության զգացում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի