Թուրքական դատարանը պաշտոնանկ է արել գլխավոր ընդդիմադիր կուսակցության Ստամբուլի առաջնորդներին

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Թուրքական դատարանը չեղարկել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության 38-րդ համագումարի արդյունքները, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ Ստամբուլում, և պաշտոնանկ արել կուսակցության նահանգային ղեկավար Օզգյուր Չելիքին և ներկայիս վարչակազմին, գրում է Turkiye today-ը։

Որոշումը նաև կասեցրել է 196 պատվիրակի անդամակցությունը և հրամայել դադարեցնել ընթացիկ կոնգրեսի գործընթացը։

Դատարանի որոշումից հետո Թուրքիայի ֆոնդային բորսան՝ Borsa Istanbul BIST 100 ինդեքսը, ավելի քան 5%-ով անկում է ապրել։ BIST 100 ինդեքսը, որը երեքշաբթի օրը բացել է 11,304 կետով, տեղական ժամանակով 16:10-ի դրությամբ՝ նվազել է մինչև 10,624-ի, քանի որ դատարանի որոշումից հետո քաղաքական խռովությունների մտավախությունները սրվել են։

Որոշումից հետո CHP-ի կենտրոնական գործադիր խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելի նախագահությամբ։

Չելիքն իր առաջին հայտարարության մեջ ասել է, որ դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել։

«Մենք փորձում ենք հասկանալ իրավիճակը»,- ասել է նա լրագրողներին։

Ստամբուլի նահանգային տնօրինությունը ղեկավարելու համար նշանակվել է ժամանակավոր հանձնաժողով՝ բաղկացած Գյուրսել Թեքինից, Զեքի Սենից, Հասան Բաբաջանից, Մուջատ Գուրբուզից և Էրքան Նարսափից։ Թեքինը, որը ժամանակին մտերիմ էր CHP-ի նախկին առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ, անցյալ տարի լքել է կուսակցությունը։

CHP-ի Ստամբուլի նահանգային համագումարը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, Հալիչ Կոնգրես կենտրոնում: Բահչելիևլերի շրջանի այն ժամանակվա նախագահ Չելիքը հաղթել է 342 ձայնով՝ ընդդեմ Ջեմալ Ջանփոլաթի, որը ստացել էր 310 ձայն։

Չելիքին աջակցում էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, մինչդեռ Ջանփոլաթը Քըլըչդարօղլուի կողմնակիցն էր։

Այս չեղարկումը տեղի է ունեցել CHP-ի ներքին ընտրությունների ավելի լայնածավալ ուսումնասիրության ֆոնին։

Անկարայի գլխավոր դատախազությունը վերջերս հետաքննություն է սկսել այն մեղադրանքների վերաբերյալ, ըստ որոնց՝ պատվիրակներին վճարել են կուսակցության 38-րդ սովորական համագումարում քվեարկելու համար, որը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-5-ը, որի ժամանակ Օզելն ընտրվել է կուսակցության նախագահ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի