Ուկրաինայի Ռադայի նախկին խոսնակի սպանության մեջ կասկածվողը խոստովանել է մեղքը և առաջարկել է փոխանակել իրեն

Լուրեր

07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
Բոլորը

Լվովի բնակիչ Միխայիլ Սցելնիկովը խոստովանել է օգոստոսի 30-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին խոսնակ Անդրեյ Պարուբիի սպանությունը։ Այս մասին նա լրագրողներին ասել է Լվովի Գալիցկիի շրջանային դատարանում իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ լսումների մեկնարկից առաջ։ Նա քաղաքական գործչի սպանությունն անվանել է «վրեժխնդրություն ուկրաինական իշխանությունների նկատմամբ», փոխանցում է Current time-ը։

Հարցին՝ արդյո՞ք ռուսական հատուկ ծառայությունները շանտաժի են ենթարկել իրեն մահացած որդու համար, նա պատասխանել է. «Դա ճիշտ չէ։ Ես միայն ուզում եմ, որ դատավճիռը շուտով հրապարակվի։ Այո, ես խոստովանում եմ, որ ես եմ սպանել նրան։ Եվ ես ուզում եմ խնդրել, որ ինձ փոխանակեն ռազմագերիների հետ, որպեսզի կարողանամ գնալ և գտնել որդուս դիակը»։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Միխայիլ Սցելնիկովի որդին, հավանաբար, Միխայիլ-Վիկտոր Սցելնիկովն է։ Նա կամավորագրվել է 2022 թվականի փետրվարին և անհետ կորել Բախմուտի ուղղությամբ մարտերում 2023 թվականի մայիսին: Ուկրաինական տելեգրամ ալիքները գրում են, որ պատերազմից առաջ նա աշխատել է Լվովի «TurnKey Lender» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունում:

Լվովի «Высокий замок» լրատվամիջոցը պնդել է, որ «ռուսները, օգտվելով հոր ողբերգությունից, նրան ասել են, որ կհանձնեն որդու մարմինը ցանկացած հայտնի ուկրաինացի քաղաքական գործչի սպանության դիմաց»։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հաղորդել է, որ Սցելնիկովը հետևել է ռուսական սոցիալական ցանցերին՝ որդու ճակատագրի մասին տեղեկություններ գտնելու համար, սակայն հետագայում սկսել է շփվել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ։ Ավելի ուշ նա սկսել է նախապատրաստել սպանությունը. ձեռք է բերել զենք, գնել հեծանիվ և սաղավարտ, ինչպես նաև մեքենա։ Խմբագրակազմի աղբյուրները հայտնել են, որ այս տեղեկատվությունը հրապարակվել է առաջին հարցաքննությունների ժամանակ և ստուգվում է իրավապահների կողմից։

Սցելնիկովն ասել է, որ սպանել է Պարուբիին, քանի որ նա «մոտակայքում էր»՝ Լվովում։

«Եթե դա Պետյան լիներ։ Եթե ես ապրեի Վիննիցայում, ապա դա Պետյան կլիներ», – ասել է նա։ Ուկրաինական լրատվամիջոցները ենթադրում են, որ նա, ամենայն հավանականությամբ, նկատի ունի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին։

Հավելենք, որ Պարուբին սպանվել է օգոստոսի 30-ին Լվովում: Սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է Խմելնիցկիի մարզում 36 ժամվա ընթացքում: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության (Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մաս) և զենքի անօրինական շրջանառության (Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մաս) համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի