Վրաստանում բողոքի ցույցերի մասնակցած ռուս ակտիվիստ Անտոն Չեչինը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիի քաղաքային դատարանը Ռուսաստանի քաղաքացի Անտոն Չեչինին դատապարտել է 8,5 տարի ժամկետով ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր պահելու մեջ։ Այս մասին հայտնում է  Radio Tavisupleba-ն, որին վկայակոչում է Meduza-ն։

Չեչինը չի ընդունել մեղքը։ 2024 թվականի դեկտեմբերին ձերբակալվելուց հետո նա բազմիցս հայտարարել է, որ իր մոտ թմրանյութ են գցել Վրաստանում բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Ռուս ակտիվիստի փաստաբան Գիորգի Չխեիձեն պահանջել է մեղադրանքի կողմի ապացույցները ճանաչել կեղծ՝ նշելով, որ դրանք հիմնված են անանուն աղբյուրի տվյալների վրա։

Այն բանից հետո, երբ դատավոր Ջվեբե Նաչկեբիան հրապարակել է դատավճիռը, դատարանում ծեծկռտուք է սկսվել, քանի որ դատական ​​կատարածուները շենքից ուժով դուրս ե մղել Չեչինի կողմնակիցներին, գրում է Paper Kartuli-ն:

Tbilisi life տելեգրամ ալիքի տվյալներով էլ՝ դատական ​​կատարածուները հավաքվածների «գլուխները հարվածել են դռներին և պատերին»։ Մի քանի մարդ վիրավորվել է:

Անտոն Չեչինը Ռուսաստանի քաղաքացի է, ծնվել է 1998 թվականին: Նա մասնակցել է Ռուսաստանում տեղի ունեցած բողոքի ցույցերին: 2024 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ռուսաստանի իշխանություններին նրան վճարել 4000 եվրո փոխհատուցում՝ այն բանից հետո, երբ նա ձերբակալվել է 2021 թվականի ապրիլին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակցության հանրահավաքի ժամանակ:

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Չեչինը մեկնել է Վրաստան, որտեղ ամուսնացել է։

Նա մասնակցել է 2023 թվականին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ «օտարերկրյա գործակալների» մասին տեղական օրենքի դեմ։ Չեչինը մասնակցել է նաև ցույցերին, որոնք սկսվել են 2024 թվականի նոյեմբերին, երբ Վրաստանի կառավարությունը կասեցրել էր ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունները։ Չեչինը ձերբակալվել է այդ բողոքի ցույցերը սկսվելուց կարճ ժամանակ անց։

Վրաստանում չորս ցուցարարների մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր պահելու համար, այդ թվում՝ Անաստասիա Զինովկինային (Նաստյա Տոպոր) և նրա ընկեր Արտյոմ Գրիբուլյային։ Նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել նաև ռեանիմատոլոգ Գիորգի Ախոբաձեին և հեռուստահաղորդավար Նիկա Կացիային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի