Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Քաղաքականություն
02.09.2025 | 14:41
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
«Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։