Մեր իրավունքն է վերադառնալ Արցախ․ չենք պատրաստվում հրաժարվել․ Սամվել Շահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեր ծննդավայր, հայրենիք վերադառնալու հարցը մեր՝ յուրաքանչյուր արցախցու իրավունքն է, և մենք չենք պատրաստվում դրանից հրաժարվել։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, դա մեզ համար փակ հարց չէ»,- ասաց Շահրամանյանը։

Հարցին` թե ինչպե՞ս, Շահրամանյանը պատասխանեց, որ դա քննարկումների հարց է, պետք է հնարավորություն ստեղծվի բանակցություններ անցկացնելու համար։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը` Շահրամանյանն ասաց, որ իրենք դեմ են արտահայտվել, քանի որ դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր՝ Արցախի հարցով զբաղվելու համար։ Բայց և ընդգծեց, որ հենց Մինսկի խմբի գոյության պայմաններում արցախցիները բռնի տեղահանվեցին։

«Հույս ունենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ այդ հնարավորությունից օգտվելու համար»,- հավելեց Շահրամանյանը։

Անդրադառնալով Արցախը լուծարելու վերաբերյալ իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթին, Շահրամանյանն ասաց, որ այլ տարբերակ չունեին․ դա արվել է արցախցիների անվտանգ դուրսբերումն ապահովելու համար։

«Այդ փաստաթուղթը միակ հնարավորությունն է եղել, որպեսզի ապահովեինք արցախցիների անվտանգ դուրսբերումը շրջափակումից։ Դուրս են բերվել 10,000-ից ավելի ԶՈՒ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, փորձել ենք անվտանգ դուրսբերում ապահովել։ Այդ փաստաթուղթը որևիցե իրավական ուժ չի ստացել և, շահարկումներից խուսափելու համար, տեղափոխվելուց հետո այն անվավեր ենք ճանաչել։ Եթե որևիցե մեկը համարում է, որ գոյություն ունի նման փաստաթուղթ, նույն մարդը պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի փաստաթուղթ, որով դա անվավեր է ճանաչվել։ Մեզ համար այդ թեման փակ է, և ով կուզի տեսնել Արցախը՝ կտեսնի, ով չի ուզում՝ կփնտրի պատճառներ, այդ թվում՝ նման փաստաթղթերից կառչելու»,- նշեց Սամվել Շահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան