ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից համարվում է լուծարված․ ՀՀ ԱԳՆ 

Լուրեր

28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
Բոլորը

Այսօրվանից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարված է, այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ից։

«Սեպտեմբերի 1-ին ստացվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված»,- փոխանցեցին արտաքին գերատեսչությունից։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին, որ սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ մշտական ​​խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցների գործունեությունը։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել էին  դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին։

Նշենք, որ Մինսկի խումբը լուծարելու պահանջը Բաքուն է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո, հետագայում Ադրբեջանը պարբերաբար հայտարարում էր, որ դա խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկն է։ Այս ընթացքում Արցախի արդեն նախկին իշխանությունները հայտարարում էին, որ դեմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։

Դեռևս 2020 թվականի պատերազմի նախաշեմին Ալիևն իր կոշտ ելույթում Մինսկի խմբին մեղադրել էր անգործության համար։ Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները, ըստ էության, չէին թաքցնում, որ ձևաչափի լուծարումն իրենց համար ընդունելի է։ Տարեսկզբին Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ էր արել Ադրբեջանին։ Առաջարկին զուգահեռ՝ պաշտոնական Երևանը պնդում էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման օրը միաժամանակ կստորագրի նաև Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ փաստաթուղթը։

Մինսկի խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտին։ Իսկ 1997 թվականին արդեն ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Միջնորդական այս խմբի ստեղծման նպատակը Արցախի հարցի կարգավորումն էր։ Չնայած համանախագահների ներկայացրած կարգավորման մի շարք տարբերակներին՝ հակամարտության կողմերը դրանց շուրջ այդպես էլ համաձայնության չեկան, և այսօրվա փաստաթղթով, փաստորեն, ստեղծումից 33 տարի անց Մինսկի խումբը կարող է դադարեցնել գոյությունը։

 

 

Մանյա Պողոյան