Փաշինյանի հանդիպումները Պուտինի, Էրդողանի, Ալիևի հետ․ ինչ են քննարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իլհամ Ալիև, Սի Ցզինպին և այլք։ Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության ամենամյա գագաթնաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների ղեկավարների հետ։

Փաշինյանն առաջինը հանդիպել է գագաթնաժողովը հյուրաընկալող երկրի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ: Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերություն է հաստատվել, համատեղ հայտարարություն է ընդունվել: Ըստ հայկական կողմի՝ Փաշինյանը վերահաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու՝ Հայաստանի ցանկությունը: 

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են նաև Չինաստանի նախագահի անունից տրված ընդունելությանը։

Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև Վիետնամի իր պաշտոնակցի հետ։ Քննարկել են բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և դիվանագիտական շփումների օրակարգ։

Հաջոդիվ Փաշինյան-Պուտին  հանդիպումն էր։ Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։ Իսկ ըստ Կրեմլի՝ Փաշինյանն ու Պուտինը լավ զրույց են ունեցել, այն երկար է տևել։

Այսօր առավոտյան արդեն Փաշինյանի սոցցանցերի էջերում տեսանյութեր հայտնվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից։ Կառավարության փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Փաշինյան ու Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Վաշինգտոնյան հանդիպումներից և խաղաղության պայմանագրի նախաստորագրումից  շուրջ մեկ ամիս անց Փաշինյանը չինական Տյանցզինում հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգը, կարևորելով կառուցողական երկխոսության, փոխվստահության և տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են Վաշինգտոնում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքում ձևավորված դրական դինամիկան, որը վկայում է խաղաղության առաջմղման և հարաբերությունների կարգավորման գործընթացին միջազգային հանրության աջակցության մասին: Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան