ԱՄՆ դատարանը անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած առևտրային տուրքերի մեծ մասը

Լուրեր

04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

ԱՄՆ Կոլումբիայի դաշնային շրջանի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օտարերկրյա պետությունների դեմ սահմանված ներմուծման մաքսատուրքերի մեծ մասը համարվում է անօրինական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է 7 կողմ, 4 դեմ ձայներով։

Միևնույն ժամանակ դատարանը մաքսատուրքերի գործողությունը թողել է ուժի մեջ մինչև հոկտեմբերի 14-ը, որպեսզի ԱՄՆ նախագահի վարչակազմին հնարավորություն տրվի դիմել Գերագույն դատարան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դատարանի որոշումը Truth Social սոցիալական ցանցում, ընդգծել է, որ մաքսատուրքերի վերացումը «լիակատար աղետ կլինի երկրի համար»։

«Դա մեզ ֆինանսապես թուլացնելու է, իսկ մենք պետք է ուժեղ լինենք։ ԱՄՆ-ն այլևս չի հանդուրժի առևտրի հսկայական դեֆիցիտը, անարդար սակագները և առևտրային խոչընդոտները, որոնք մտցվել են այլ երկրների կողմից՝ ինչպես ընկերների, այնպես էլ թշնամիների։ Դրանք խաթարում են մեր արտադրողներին, ֆերմերներին և բոլորին։ Եթե այս որոշումն ուժի մեջ մնա, այն բառացիորեն կոչնչացնի Ամերիկայի Միացյալ Նահանգները», – գրել է Թրամփը։