Ամերիաբանկը ներկայացնում է առաջին թվային բիզնես քարտերը Հայաստանում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկը գործարկել է թվային բիզնես քարտեր իրավաբանական անձ հաճախորդների համար՝ բիզնեսներին առաջարկելով նորարարական, անվտանգ և մատչելի լուծում: Թվային բիզնես քարտերը պատվիրելուց և ակտիվացումից հետո հասանելի են անմիջապես՝ առանց սպասելու ֆիզիկական քարտի թողարկմանը, նվազեցնում են պլաստիկի օգտագործումը և ապահովված են ժամանակակից թվային պաշտպանությամբ:

Այս նորարարական լուծումը հաճախորդներին տալիս է իրական առավելություններ՝ կրճատելով ծախսերը, արագացնելով գործընթացները և դարձնելով դրանք առավել հարմարավետ:   Ի դեպ, թվային քարտերի պարագայում հաճախորդները կարող են օգտվել նույն դասի ֆիզիկական քարտի կողմից տրամադրվող բոլոր արտոնություններից, ինչպես օրինակ թվային Պլատինում քարտի համար՝ անվճար մուտք DragonPass բիզնես սրահներ ամբողջ աշխարհում, արագ սպասարկման ծառայություն Եվրոպայի օդանավակայաններում (Fast Track) և այլն։

Նշենք, որ թվային բիզնես քարտը հնարավոր է պատվիրել ինչպես առանձին, այնպես էլ փաթեթով, որի դեպքում հաճախորդը ստանում է նաև ՀՀ դրամով և արտարժույթով հաշիվներ ու Ինտերնետ Բանկինգ/ Մոբայլ Բանկինգ համակարգ երկու օգտատիրոջ համար։

Թվային քարտի մասին ավելին, ինչպես նաև դիմելու կարգը՝ այստեղ։

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

 

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: