Զախարովան հայտարարել է, թե ՌԴ-ն արտատարածքային ռեժիմ չի առաջարկել Հայաստանով հաղորդակցությունների համար

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը չի առաջարկել արտատարածքային ռեժիմ Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման համար՝  հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում։

Նա նշել է, որ Վաշինգտոնի հուշագրում ամրագրված՝ Սյունիքով «Թրամփի երթուղու» իրականացման ընթացքում տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքի վերաբերյալ դրույթներն այն հիմնարար կետերն են, որոնք համաձայնեցվել են Վաշինգտոնի համաձայնագրերից երկու տարի առաջ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։

«Ռուսական կողմը «Թրամփի երթուղու» վերաբերյալ մանրամասներ չունի, սակայն, որքանով հնարավոր է հասկանալ, բեռների և ուղևորների տարանցման, երթևեկության անվտանգության վերաբերյալ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն»-,ա սել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հնարավոր է եղել կոնկրետ համաձայնությունների հասնել Սյունիքով երկաթուղային տարանցման, այդ թվում՝ էլեկտրոնային մաքսային հսկողության համակարգերի, նավիգացիոն կնիքների կիրառման վերաբերյալ։ Դրանց կիրառումն այժմ ակտիվորեն փորձարկվում է երկկողմ առևտրում։

Ըստ նրա՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ԵՏՄ ընդհանուր տարածքը՝ արտատարածքային ռեժիմը նույնիսկ տեսականորեն չէր կարող դիտարկվել։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը տեսնում է, թե որքան անվստահելի  տեղեկատվություն է շրջանառվում այս թեմայի շուրջ, որը նպատակ ունի վարկաբեկել ՌԴ-ի հետ եռակողմ ձևաչափը և իրականություն հետ աղերս չունի, հավելել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի