Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ․Զախարովա՝Օվերչուկի ՀՀ այցի մասին

Լուրեր

20.08.2026 | 19:27
Մեզ դրա համար նստացնում էին, ձեզ՝ չէ․ Լիանա Մանուկյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:14
Ձեր պաշտոնավարման ընթացքում ունեցել ենք դժվարին ժամանակներ, և ՀՀ-ն զգացել է Կանադայի աջակցությունը. նախագահը՝ դեսպանին
20.08.2026 | 19:00
Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
20.08.2026 | 18:53
Telegram-յան ալիքների միջոցով թմրամիջոցներ իրացնողներ են հայտնաբերվել․ առգրավվել է ավելի քան 2,6 կգ մեթամֆետամին
20.08.2026 | 18:42
Կորեայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
20.08.2026 | 18:27
«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չի քանդվի․ այն գործարկվելու է որպես նոր տերմինալ
20.08.2026 | 18:19
Ուելսցի մրցավարը ռեկորդակիր է դարձել 63-ամյա կարիերայի շնորհիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.08.2026 | 18:10
Երկաթուղին կվերականգնվի ՀՀ բյուջեի հաշվին // Սերժ Սարգսյանն իր գործերով նիստերին չի մասնակցի․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 18:08
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Հին Երևան» և Ֆիրդուսի քաղաքաշինական ծրագրերը
20.08.2026 | 18:00
Ունենք նոր թեկնածուներ, որոնց անունները չենք ցանկանում տալ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 17:51
«Լրագրողները շատ են հարցեր տալիս»․ Սամվել Կարապետյանը խնդրեց չմասնակցել դատական նիստերին
20.08.2026 | 17:44
Ժոաու Կանսելուն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
20.08.2026 | 17:43
ՊՆ-ն հերքում է, թե Ճամբարակի դեպքի ժամանակ զինվորները հակագազերով են վազել
20.08.2026 | 17:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
20.08.2026 | 17:27
«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է մինչև կեսգիշեր աշխատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում  անդրադարձել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ օգոստոսի 20-ին Հայաստան կատարած այցին։ Ըստ նրա՝ այն անցել է պրոֆեսիոնալ, կառուցողական մթնոլորտում, քննարկվել են տնտեսական համագործակցության բազմաթիվ ասպեկտներ, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՏՄ ձևաչափով։

Մանրամասն քննարկվել են առանձին տիպի արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի մատակարարման հարցերը, և հնարավոր է եղել փոխըմբռնման գալ որոշ նրբերանգների շուրջ։ Զախարովայի նշել է, որ կողմերը համաձայնության են եկել հետագա քայլերի շուրջ՝ դաշնակցային բնույթին և երկկողմ հարաբերություններին համապատասխան։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումներից հետո փոխըմբռնում է ձևավորվել Եվրոպական և Եվրասիական միությունների տեխնիկական կանոնակարգերի անհամատեղելիության վերաբերյալ որոշ նրբերանգների շուրջ։

«Այս զրույցները ցույց տվեցին, որ Հայաստանը հետաքրքրված է եվրասիական ինտեգրման մեխանիզմների ռիթմիկ գործունեությամբ։ Հայ արտադրողները զգում են իրենց երկրի Եվրասիական տնտեսական միությանը մասնակցության գործնական օգուտները և հասկանում են ապրանքների անարգել մուտքի կարևորությունը ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ԵՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 անգամ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի