Քոչարյանին և Տեր-Պետրոսյանին միավորել է Փաշինյանի դեմ հակակրանքը․ իրականացվում է այն, ինչ իրենք չկարողացան․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:41
Նվազագույն թոշակը կբարձրանա 1000 դրամով. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:33
Լրահոսը բացում ես` «ռեժիմը խուճապի մեջ է», բայց մարդիկ խորապես հավատում են խաղաղությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:27
Ալֆրեդ Սադոյան. «Շուտով կլսեք Հայաստանում մեր կողմից իրականացվելիք մեկ այլ ֆուտբոլային մեծամասշտաբ նախաձեռնության մասին»
01.10.2026 | 13:23
Թրամփը հայտարարել է, թե Flydubai-ի ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը
01.10.2026 | 13:14
Ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ պայքարի տեմպերով. Փաշինյանը` ՊԵԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:08
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
01.10.2026 | 13:03
Ազդակ չունենք. Փաշինյանը` գազի գնի թանկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:57
Նոր Արտագերսում առանց թույլտվության ավազ են արդյունահանել․ պետությանը պատճառված վնասից 25.7 մլն դրամը վերականգնվել է
01.10.2026 | 12:48
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով
01.10.2026 | 12:39
Կարևոր է, որ ՀՀ-ն ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար․ Ալիևի ներկայացուցիչ
01.10.2026 | 12:33
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:31
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք է հայտնում, որ խոշոր գումարներով ձայներ գնելու պրակտիկան մնացել է անցյալում և 2026-ի ընտրություններում վճռորոշ դեր չի կատարելու։ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, ըստ նրա, թեև մեծահարուստ է, սակայն կրկնում է ՀՀ գործող ԱԺ ընդդիմության նարատիվները, և ՔՊ-ն չունի վախեր՝ կորցնելու իշխանությունը:

«Ժողովրդին փողով գնելն անհնար է դարձել, Կարապետյանն իր փողերն ի՞նչ է անելու, դա մեծ դերակատարում չի ունենալու։ Կարապետյանն ինքնակամ չի որոշել մտնել քաղաքական դաշտ, և նա վերջինը չի լինելու, որ ինչ-որ հանձնարարություններով գալիս է։ Սամվել Կարապետյանն ի՞նչ է ասում, ՌԴ-ի՞ն էր պետք միջանցք տալ․ միջանցք չենք տվել ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ որևէ այլ մեկին»,- ասաց իշխանական պատգամավորը։

Ըստ նրա՝ երբեմնի քաղաքական հակառակորդներ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին միավորել է Փաշինյանի դեմ հակակրանքը, որն այսօր փաստացի իրականացում է այն, ինչ իրենք չկարողացան․  «Աբսո՛ւրդ է, ընդդիմությունը կապիտուլյացիա է կոչում փաստաթուղթը, որի հիմքում ՀՀ-ի ինքնիշխանությունն է և տարածքային ամբողջականությունը։ Շատ կարևոր բան կատարվեց՝ խաղաղություն է հաստատվել․ 44-օրյայի և այլ պատերազմների փուլն ավարտված է»։

Բադալյանը հավաստիացնում է, որ իշխանությունը սահմանադրական հանրաքվեում շանտաժի միջոցի չի դիմելու։

«Ստորություն է՝ ժողովրդին ասել, կողմ քվեարկեք վատ Սահմանադրությանը, որ պատերազմ չլինի․ մենք այդքան տականք չենք, ժողովուրդն էլ հիմար չէ»,- ասաց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան