ՀՀ-ում բոլոր դպրոցները՝ 1343 հաստատություններ, գործելու են նախարարության լիազորությամբ․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու, «Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Տարածքային կառավարման մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննան Անդրեասյանի զեկուցմամբ:

«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսում ենք, որ հանրակրթական ուսումնական հաստատությունները կունենան մեկ լիազոր մարմին՝ ի դեմս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության: Այդպիսով մեր երկրում բոլոր դպրոցները՝ 1343 հաստատություններ, գործելու են նախարարության լիազորությամբ: Այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում միասնական ստանդարտների սահմանմամբ: Հատկապես հանրակրթության պետական չափորոշչում բովանդակային բոլոր փոփոխությունները, ատեստավորման գործընթացները շատ էական են դարձնում այդ միասնական ստանդարտի նույնատիպ պահպանումը, և միասնական լիազոր մարմնի սահմանումը կընձեռի ավելի մեծ հնարավորություններ այդ ստանդարտների միասնականության ապահովման գործում»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատանքը:

Նշվել է, որ վերջիններս շարունակելու են ունենալ գործառույթներ, հիմնականում՝ վարչատնտեսական աշխատանքների համակարգման ուղղությամբ: Ըստ նախարարի՝ կան աշխատանքներ, որոնց կառավարումն ու վերահսկողությունն ավելի ճիշտ է իրականացնել տեղում, նաև տարածքային առումով մոտ լինելը դարձնելով դրա արդյունավետության հիմնական պայմաններից մեկը։ Միաժամանակ, կան աշխատանքներ, որոնք միասնական, ավելի կենտրոնացված համակարգում են պահանջում:

«Օրենսդրական փոփոխությունների առաջարկում ավելացվել են կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեությանը վերաբերող դրույթներ՝ կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը այդ ոլորտում»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ժաննա Անդրեաասյանի տեղեկացմամբ՝ այժմ փորձարկվում է կրթահամալիրների կառավարման գործում համայնքների առավել ակտիվ ներգրավվածությունը՝ որպես ապակենտրոնացման քաղաքականություն:

Հանձնաժողովը քննարկված նախագծին տվել է դրական եզրակացություն։