Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ Մոսկվա հնարավոր այցին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին ատոմային էներգիայի զարգացման տարբերակներ առաջարկել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում։

Նա, մասնավորապես, անդրադարձել է հարցին, որ սեպտեմբերի վերջին Մոսկվայում կանցկացվի Ատոմային շաբաթը, որին մասնակցության հրավեր է ուղարկվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հարցին՝ արդյո՞ք նա ժամանելու է, Զախարովան պատասխանել է՝ դա պետք է հարցնել հայկական կողմին։ Նա նշել է՝ «ռուսական կողմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, պատասխաններ են ստացվել, չեն բացառում Հայաստանի վարչապետի այցը»։

Զախարովան անդրադարձել է նաև ատոմային ոլորտում ՀՀ-ի հետ համագործակցությանը։

«Մենք տեսնում ենք հայկական կողմի շահագրգռվածությունը խաղաղ միջուկային ոլորտում համագործակցությունը շարունակելու հարցում: Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրումից ի վեր կես դար շարունակ մեր մասնագետները սերտորեն փոխանակվել են փորձով»,- ասել է նա՝ նշելով, որ «Ռոսատոմը» ներկայում աշխատում է հայ գործընկերների հետ՝ գործող կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, քննարկում է նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները, և որ «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր կապ է պահպանում երկրի կառավարության հետ։

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը պատրաստ է առաջարկել ատոմային էներգիայի զարգացման տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև նոր խոշոր կայանի կառուցում։ Ռուսաստանցի պաշտոնյան նաև հայտարարել է, թե Մոսկվան արձանագրում է «արևմտյան երկրների չարամիտ փորձերը»՝ վարկաբեկելու ռուս-հայկական համագործակցությունը միջուկային ոլորտում։

Բացի այդ, նաև հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2020-2022 թվականներին կնքված եռակողմ համաձայնագրերը մնում են արդիական՝ անդրադառնալով Վաշինգտոնում կնքված փաստաթղթերին։ Նա նշել է, որ  հայկական կողմը մանրամասների մասին տեղեկացրել է։

«Տարածաշրջանից դուրս խաղացողների ներգրավումը չպետք է խթանի հակամարտության ներուժը և ստեղծի նոր բաժանարար գծեր։ Այս մոտեցումը վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի