Սամվել Կարապետյանի թիմը ստեղծել է «Մեր ձևով» կամավորական շարժում

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը հայտարարել է «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին, որը կհամակարգի ինքը։

«Շարժումը մարդկանց ապաքաղաքական կամավոր միավորում է, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօգուտ նպատակին։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ, որոնք կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժմանը։ Այն գործելու է 5 ուղղությամբ՝ 5 աշխատանքային խմբի միջոցով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասնել է «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Կամավորական շարժման ստեղծումից հետո հաջորդ փուլը կուսակցության ստեղծումն է՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով։  Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ դաշտում չկա որևէ քաղաքական ուժ, որը կարտացոլի իրենց գաղափարները։

Միլիարդատեր գործարարի եղբորորդին նաև բացատրել է «մեր ձևով» արտահայտության իմաստը։

««Մեր ձևով» նշանակում է՝ հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ «Մեր ձևով» նշանակում է՝ արժանապատվությամբ, այսինքն՝ հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի, ու մենք ինչ անենք, անելու ենք մեր ձևով»,- նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Սամվել Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանական խումբը պնդում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է:

Արփի Հակոբյան