Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ակադեմիական քաղաքի հատակագիծը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող Gmp International GmbH Architects and Engineers ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախորդ քննարկումների արդյունքում հատակագծում կատարվել են որոշակի փոփոխություններ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: Մասնավորապես, փոփոխությունները վերաբերում են կլաստերների դիրքին, կանաչ տարածքներին, ենթակառուցվածքներին և այլն: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել նախագծի մաստեր պլանին, Ակադեմիական քաղաքի տարածքի ներուժի առավելագույնս իրացմանը՝ հաշվի առնելով քաղաքի՝ ապագայում ընդլայնվելու հնարավորությունները:

Քննարկվել են գլխավոր հատակագծով նախատեսվող տրանսպորտային հանգույցին վերաբերող հարցեր: Նշվել է, որ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները կապակցվելու են Ակադեմիական քաղաքում:

Մտքեր են փոխանակվել ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի, գազամատակարարման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող աշխատանքների շուրջ: Միաժամանակ, ընդգծվել է, որ Ակադեմիական քաղաքում շինարարությունը սկսվելու է փուլային տարբերակով, նախատեսվում է առաջինը մեկնարկել տեխնոլոգիական կլաստերի կառուցման աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հատակագիծը բերել ավարտական տեսքի և ներկայացնել հաստատման: Վարչապետը կարևորել է նաև կանաչապատման նախագծի մշակումը՝ գործընթացը փուլային տարբերակով կյանքի կոչելու համար: Շեշտելով, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ Կառավարության համար ունի ռազմավարական առաջնահերթություն՝ երկրի ղեկավարը մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացման հետ կապված պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ դրանք համապատասխան ժամանակացույցով իրականացնելու համար: