Պարտադրված միջանցքներ ստեղծելու ցանկացած քայլ՝ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերով, տարածաշրջանի ազգերի շահերի դեմ է․ Իրանի խորհրդարանի հայտարարությունը

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի խորհրդարանը հայտարարություն է հրապարակել Հարավային Կովկասի տարածաշրջանի և Իրանի հյուսիսարևմտյան սահմանների վերաբերյալ ռիսկային ծրագրերի դեմ։

Մասնավորապես, Իսլամական Խորհրդատվական ժողովի անդամների հայտարարությունում ասվում է. «Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Իրանի և տարածաշրջանի համար ոչ միայն անվտանգության, այլև որպես կարևոր էներգետիկ, տարանցիկ և տնտեսական կապի միջանցք, և Իրանի աշխարհատնտեսական դիրքը թուլացնելու նպատակով մշակված ցանկացած տնտեսական կամ տարանցիկ նախագիծ մերժվում է Իսլամական Խորհրդարանական Ասամբլեայի տեսանկյունից և անընդունելի է ազգի տեսանկյունից։ Իրանը կարծում է, որ իրական զարգացումը կայուն կլինի, երբ այն ներառի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և իրականացվի նրանց ազգային ինքնիշխանության հարգմամբ»։

ISNA-ի փոխանցմամբ՝ Իսլամական խորհրդատվական ժողովի նախագահության անդամ Ահմադ Նադերին Հարավային Կովկասի տարածաշրջանի ռազմավարական նշանակության և Իրանի հյուսիսարևմտյան սահմաններում ռիսկային ծրագրերին դեմ լինելու վերաբերյալ խորհրդարանականների հայտարարությունն է ընթերցել։

«Իսլամական խորհրդատվական ժողովը, որպես Իրանի մեծ ազգի ներկայացուցիչ և Սահմանադրության սկզբունքների և համակարգի ընդհանուր քաղաքականության շրջանակներում, ընդգծում է Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը երկրի համար։ Այս տարածաշրջանը ոչ միայն աշխարհագրական սահման է, այլև Իրանի անվտանգության սահմանի, ռազմավարական խորության և քաղաքակրթական ոլորտի մի մասը. ոլորտ, որը դարեր շարունակ ամուր պատմական, մշակութային և անվտանգության կապեր է ունեցել Իրանի հետ և այսօր էլ կարևոր դեր է խաղում տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության պահպանման գործում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանը, հիմնվելով իր անսասան սկզբունքների վրա, միշտ ձգտել է տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնել տարածաշրջանային երկրների հետ անմիջական երկխոսության միջոցով՝ առանց տարածաշրջանայինից դուրս ուժերի միջամտության:

«Ճանաչված սահմանները փոխելու, պարտադրված միջանցքներ ստեղծելու ցանկացած քայլ՝ «Զանգեզուրի միջանցքի» նման նախագծերի իրականացմամբ, կլինի տարածաշրջանի ազգերի շահերի հետ անհամատեղելի գործողություն և կոլեկտիվ անվտանգությանը ուղղակի սպառնալիք»,- ընդգծվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ ժողովը, հղում անելով միջազգայնորեն ճանաչված սկզբունքներին, հիշեցնում է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն՝ առանց համապատասխան կառավարությունների համաձայնության, ՄԱԿ-ի կանոնադրության և երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի ակնհայտ խախտում է:

Իրանն իր հերթին, ըստ հայտարարության, իրեն իրավունք է վերապահում օգտագործել բոլոր քաղաքական, իրավական և օրինական հնարավորությունները վճռական պաշտպանության համար՝ ազգային անվտանգության և շահերի դեմ հարձակման դեպքում:

Բացի այդ, Իսլամական Խորհրդատվական ժողովը զգուշացնում է, որ Կովկասյան տարածաշրջանում առաջիկա զարգացումները կարող են ուղեկցվել որոշ տարածաշրջանային գործիչների կողմից իրականացվող սցենարներով՝ միջտարածաշրջանային տերություններին գրգռելու համար:

Ըստ հայտարարության՝ նման ժամանակավոր դաշինքները ո՛չ տարածաշրջանի ազգերի շահերից են բխում, ո՛չ էլ կարող են կայուն անվտանգություն ստեղծել:

«Մենք կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր երկրներին պահպանել բարիդրացիության սկզբունքը, խուսափել լարվածություն ստեղծող գործողություններից և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը առանց ուրիշների ներկայության: Տնտեսական և տարանցիկ հարաբերությունների զարգացումը կմնա կայուն միայն գոյություն ունեցող սահմանների շրջանակներում և փոխադարձ հարգանքի վրա հիմնված»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրանը պատրաստ է օգնել Հարավային Կովկասի հարցերի լուծմանը՝ համագործակցելով բոլոր տարածաշրջանային կողմերի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի