Պուտինի ու Զելենսկիի հանդիպումը «ակնհայտորեն չի կայանա»․ Մերց

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու ջանքերում պետք է ելնել նրանից, որ այդ երկրների նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի միջև անձնական հանդիպում չի կայանա։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած հանդիպման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք այսօր կրկին պետք է անդրադառնանք այդ հարցին՝ ելնելով այն  փաստից, որ նախագահ Զելենսկիի և նախագահ Պուտինի միջև հանդիպումն ակնհայտորեն տեղի չի ունենալու»,- ասել է Մերցը՝ խոսելով շարունակական դիվանագիտական ​​ջանքերի մասին։

Նա նշել է, որ դա «տարբերվում է նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև անցյալ շաբաթ համաձայնեցվածից» և Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկվածից։

Անցյալ շաբաթվա սկզբին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ մշակվում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման ծրագիրը: Կրեմլը, իր հերթին, միայն հայտարարել էր պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու պատրաստակամության մասին։

Մերցն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան այս հարցում դիմում է «ձգձգման ռազմավարության»՝ հանդիպման հաստատումը կապելով որոշակի նախնական պայմանների հետ։

«Պուտինը կարծում է, որ ճիշտ է այս հանդիպումը կապել նախնական պայմանների հետ, որոնք, Ուկրաինայի տեսանկյունից և մեր տեսանկյունից, իմ անձնական տեսանկյունից, բացարձակապես անընդունելի են»,- ընդգծել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Նմանատիպ կարծիք նախկինում հայտնել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, որը կասկածանքով է մոտենում Մոսկվայի բանակցությունների պատրաստակամությանը։

«Ես լուրջ կասկածներ ունեմ, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ ընդհանրապես տեղի կունենան մոտ ապագայում»,- ասել էր Վադեֆուլը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի