Պատրաստվում եմ հանցագործության մասին հաղորդում տալ․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
29.08.2025 | 13:17Այն, ինչ կատարվում է Ծիծեռնակաբերդում, վերանորոգման աշխատանք անվանել չի կարելի, քանդման աշխատանք է: Այսօր Ծիծեռնակաբերդի համալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա հայտնեց, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
Դեմոյանն ընդգծեց նաև, որ ինքը դեմ չէ հուշահամալիրի վերանորոգմանը, սակայն դա պետք է իրականացնեն մասնագետները։ Այս պահին Դեմոյանը պահանջ-առաջարկ է ներկայացնում՝ դադարեցնել աշխատանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։