ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Ուկրաինային 3350 ERAM հրթիռների վաճառքին

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային 3350 երկար հեռահարության Extended Range Attack Munition (ERAM) հրթիռների հնարավոր  լիովին վաճառքը։ Այս մասին հայտնել է Պենտագոնի ռազմական համագործակցության վարչությունը, գրում է Current time-ը:

Հրթիռների հետ մեկտեղ՝ առաջարկվում է Ուկրաինային մատակարարել ներկառուցված գլոբալ դիրքորոշման համակարգեր, օժանդակ սարքավորումներ, պահեստամասեր, սպառվող նյութեր և պարագաներ, ինչպես նաև ծրագրային ապահովում։

Հրթիռների և սարքավորումների ընդհանուր արժեքը կազմում է 825 միլիոն դոլար, որը կվճարեն Դանիան, Նիդերլանդները և Նորվեգիան, ինչպես նաև ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորումը։

«Առաջարկվող վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ նրան տրամադրելով լրացուցիչ հնարավորություններ ինքնապաշտպանության և տարածաշրջանային անվտանգության առաքելություններ իրականացնելու համար»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ հրթիռների վաճառքը «կխթանի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակները՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական կայունության և տնտեսական առաջընթացի շարժիչ ուժ է»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ERAM հրթիռների վաճառքի որոշումը, որոնց առավելագույն հեռահարությունը 450 կիլոմետր է, հետաձգվել է մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի