Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ

Լուրեր

11.12.2025 | 14:03
Դա անձնական է․ Փաշինյանի խորհրդականը՝ Գարեգին Բ-ի երեխա ունենալու խոսակցության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 13:56
Ինչ վիրուս է տարածված. Ավանեսյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 13:54
Պերմի համալսարանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
11.12.2025 | 13:43
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն Օսլոյում գրեթե մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 13:34
Խուզարկում են Արցախի ներկայացուցչության շենքը
11.12.2025 | 13:31
Պետությանը պատճառվել է ավելի քան 59 մլն ՀՀ դրամի վնաս․ վերականգնվել է 25 մլն դրամը
11.12.2025 | 13:23
Հանրապետության հրապարակի շենքի լավագույն օգտագործման վերլուծությունը կիրականացնի «Cushman & Wakefield»-ի ներկայացուցիչը․ կառավարությունը միջոցներ կհատկացնի
11.12.2025 | 13:15
Ժամանակավորապես չի գործի Երևանի թիվ 24 մսուր-մանկապարտեզը. այն հիմնանորոգում են
11.12.2025 | 13:08
Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը կմրցեն եզրափակիչում
11.12.2025 | 13:00
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատարի առգրավման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 12:53
102, 911, 101 համարները կփոխարինվեն 112 համարով. ՆԳՆ-ում օպերատիվ կառավարման կենտրոն է ստեղծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 12:45
Ուկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել խաղաղության ծրագրին իր պատասխանը
11.12.2025 | 12:34
Գերմանիայի դեսպանատանը մյուս տարվանից այլևս հերթեր չեն լինելու․ դեսպանն է ասել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 12:22
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.12.2025 | 12:19
Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի հարցով եվրոպացի առաջնորդների հետ զրույցում «կոշտ խոսքեր» են հնչել
Բոլորը

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Նեպալի ԱԳ նախարար Արզու Ռանա Դեուբայի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունների մանրամասները: Արզու Դեուբան շնորհավորել է Արարատ Միրզոյանին տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ճանապարհին այդ կարևոր իրադարձության կապակցությամբ:

Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված Համատեղ հռչակագրին՝ նախարար Միրզոյանը մասնավորապես շեշտել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նեպալի միջև համագործակցության ակտիվացման հնարավորություններն՝ այդ առումով կարևորելով քաղաքական մակարդակով փոխայցելությունների իրականացումը:

Հեռախսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։