ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Գերատեսչությւոնից հայտնում են, որ  նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին՝ վստահություն հայտնելով, որ ստորագրված մի շարք փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի և Իրանի միջև արվեստի, մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ծրագրային նոր նախաձեռնությունների իրականացմանը:

Անդրադառնալով ՀՀ ԿԳՄՍ պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրան նախատեսվող այցին՝ կողմերը կարևորել են երկկողմ հանդիպումները, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում երկկողմ համագործակցության նոր փաստաթղթերի ստորագրումը՝ որպես երկու երկրների դարավոր կապերն ամրապնդելու նոր հնարավորություն:

Սեպտեմբերի 6-ին Իրանի Պերսեպոլիս համալիրում կայանալու է համերգ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին:

«Բացառիկ համերգը կնպաստի ոչ միայն Հայաստանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև շրջադարձային կլինի Հայաստան-Իրան մշակութային հարաբերություններում»,- ասել է նախարարը:

Հանդիպման շրջանակում դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է, որ սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում:

«Ես եղել եմ և կմնամ հայ ժողովրդի բարեկամը և ջերմ հուշերով եմ թողնելու Հայաստանը»,- ասել է դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի և կրության ոլորտներում սերտ համագործակցության համար:

«Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։