Էրդողանը ներկայացրել է 460 մլն դոլար արժողությամբ «Պողպատե գմբեթ» ՀՕՊ համակարգի առաջին խմբաքանակը

Լուրեր

05.11.2026 | 20:10
ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ ճիշտ ենք համարում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:00
Ապշած եմ Նարեկ Կարապետյանի արտակարգ հավաքից․ Փաշինյանի տված պասն ընդունեցիք, բայց տապալվելու է պայքարը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:56
Ծառուկյանը՝ բանտում, բիզնեսները՝ դեռ փակ․ «Օլիմպավան»-ին վճարած մարդիկ 4 ամիս է՝ անորոշ վիճակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:45
Բաքուն Թուրքիայի հետ ՀՀ սահմանի բացումն արգելափակելով նպաստում է Հայաստանում ռուսական զորքի մնալուն․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 19:36
Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ
05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես ներկայացրել է երկրի ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգը, որը հայտնի է որպես «Պողպատե գմբեթ»։ Էրդողանն այն որակել է որպես երկրի և նրա պաշտպանական արդյունաբերության համար վճռորոշ պահ, փոխանցում է AP-ն։

«Այս համակարգերը Թուրքիայի ուժի ցուցադրություն են։ Հակաօդային պաշտպանության ոլորտում մենք նոր դարաշրջան ենք սկսում մեր սիրելի Թուրքիայի համար»,- ասել է Էրդողանն Անկարայի Aselsan պաշտպանական ընկերության օբյեկտներում կայացած միջոցառման ժամանակ։

Թուրքիայի կառավարությունը «Պողպատե գմբեթ» նախագծի մշակման մեկնարկի մասին հայտարարել էր անցյալ տարվա օգոստոսին։ Էրդողանը նշել է, որ նախագծի վերջին փուլը բաղկացած է 47 միջոցներից (մեքենաներից)՝ 460 միլիոն դոլար արժողությամբ, որոնք «վստահություն կներշնչեն ընկերներին և վախ՝ մեր թշնամիներին»։ Կառավարությունը չի ասել, թե երբ է համակարգը լիովին գործարկվելու։

«Ոչ մի երկիր, որը չի կարող զարգացնել իր սեփական ռադարը և օդային պաշտպանության համակարգը, չի կարող վստահությամբ նայել իր ապագային՝ հաշվի առնելով ներկայիս անվտանգության մարտահրավերները, հատկապես, մեր տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը։

Նախկինում Թուրքիան ձգտում էր ամրապնդել իր օդային պաշտպանությունը՝ 2019 թվականին Ռուսաստանից ձեռք բերելով C-400 համակարգեր։ Սակայն այդ քայլը հանգեցրեց ԱՄՆ-ի գլխավորած F-35 ինքնաթիռների ծրագրից Անկարայի դուրս մղվելուն։

Էրդողանը նաև ներկայացրել է Aselsan գործարանի նոր արտադրական հզորությունները, որոնց բացումը նախատեսված է 2026 թվականին:

«Հաջորդ 50 տարիների ընթացքում Թուրքիան կդառնա մի երկիր, որը ոչ միայն կբավարարի իր սեփական կարիքները, այլև կդառնա համաշխարհային առաջատար տեխնոլոգիաների ոլորտում»,- ասել է նա։

Լրատվամիջոցը նշում է, որ 1974 թվականին Կիպրոս ներխուժմանն ի պատասխան ԱՄՆ-ի կողմից զենքի էմբարգո սահմանելուց ի վեր Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել իր պաշտպանական արդյունաբերության մեջ՝ զենքի առումով ինքնաբավ դառնալու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի