Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պայմանավորվել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի

Լուրեր

29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
29.04.2026 | 11:47
ՊՍԺ-ն ու «Բավարիան» ՉԼ-ի ռեկորդ են սահմանել, Նոյերը հակառեկորդ է կրկնել
29.04.2026 | 11:42
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է
29.04.2026 | 11:32
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:22
Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը
29.04.2026 | 11:13
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել է Երևան
Բոլորը

2025թ. օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովային տարածքների պետնախարար Սթիվեն Դաութին Երևանում անցկացրել են Հայաստան – Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

«Հիմք ընդունելով 2023 թվականին Լոնդոնում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը՝ երկու կողմերը գնահատել են ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել են բարձր մակարդակի պարբերական շփումների կարևորությունը՝ Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ գործընկերության հետագա ամրապնդման և ընդլայնման համար։

Կողմերը վերահաստատել են իրենց վճռական հանձնառությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը՝ խարսխված ընդհանուր արժեքների, միջազգային իրավունքի, ժողովրդավարական սկզբունքների և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հարգանքի վրա:

Հայաստանյան կողմը ներկայացրել է երկրում ընթացող ժողովրդավարական վերափոխումները՝ ներառյալ ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքի գերակայության առաջմղմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ընդլայնմանն ուղղված ջանքերը: Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատել Հայաստանի առաջընթացը և վերահաստատել իր աջակցությունը նշյալ բարեփոխումների շարունակականությանը:

Կողմերը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները Ռազմավարական գործընկերության մակարդակի: Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ ապագայում բարձր մակարդակի շփումները, պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակումը և առավել սերտ համագործակցությունը կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հակազդման ոլորտներում:

Հարաբերությունների մակարդակի բարձրացման համատեքստում, երկուստեք ընդգծվել է տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը: Կողմերը մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ աջակցելով Հայաստանի ներառական տնտեսական զարգացմանը, բարեփոխումներին և դիվերսիֆիկացիային՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցաբար։ Կողմերը քննարկել են ՀՀ-ՄԹ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանը կարևորել է ՄԹ-ի արտահանման ֆինանսավորման գործիքի ներուժը առևտրի և ներդրումների խթանման գործում:

Կողմերը նաև ողջունել են միջմարդկային շփումների աճը և ընդգծել մասնագիտական փոխանակումների, կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության կարևորությունը։

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ կողմերը կարծիքներ են փոխանակել առանցքային զարգացումների՝ ներառյալ Միջին Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասին։ Միացյալ Թագավորությունը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք վճռական քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ տարածաշրջանում և հարակից շրջաններում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման նպատակով՝ հիմնված փոխադարձության, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։ Քննարկվել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության և տնտեսական համագործակցության ընդլայնման հարթակ։

Առաջիկա իրադարձությունների համատեքստում կողմերը քննարկել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք երկու խոշոր միջազգային միջոցառումները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին COP17-ի արդյունավետ կազմակերպման հարցում՝ հստակ և նշանակալի արդյունքներ ապահովելու համար։

Երկխոսությունը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության հաստատմամբ երկկողմ հարաբերությունները խորացնելու և սերտ համագործակցությունն ընդլայնելու  համատեղ հանձնառության վերահաստատամամբ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։