Իսրայելի կործանիչները հարվածել են հութիների օբյեկտներին Եմենի մայրաքաղաքում, այդ թվում՝ նախագահի պալատին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ի ցերեկը հարվածներ է հասցրել հութիների ռազմական օբյեկտներին Սանայում՝ Եմենի մայրաքաղաքում, փոխանցում է DW-ն։

Սանայում իսրայելական կործանիչների կողմից թիրախավորված օբյեկտների թվում են եղել ռազմական համալիրը, որտեղ տեղակայված է նախագահի պալատը, երկու էլեկտրակայան, ինչպես նաև վառելիքի պահեստ։

«Սանայի շրջանի նախագահի պալատը գտնվում է ռազմական օբյեկտի տարածքում, որտեղ գործում են հութիների ահաբեկչական ռեժիմի զինված ուժերը»,-նշված է ՑԱՀԱԼ-ի հայտարարությունում։

Reuters-ի հաղորդմամբ՝ հութիների տվյալներով հարձակման հետևանքով Սանայում զոհվել է առնվազն երկու մարդ, ևս հինգը վիրավորվել են։

ՑԱՀԱԼ-ը հարվածները որակել է որպես պատասխան հութիների «բազմակի հարձակումներին» Իսրայելի և նրա բնակչության դեմ, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու գրոհներին։ Times of Israel-ը գրում է, որ օգոստոսի 22-ին հութիները Իսրայելի ուղղությամբ արձակել են անօդաչու թռչող սարք և կասետային զինամթերքով բալիստիկ հրթիռ։

Եմենյան հութիները հայտարարում են, որ հրթիռներով ու անօդաչուներով հարվածում են Իսրայելին՝ ի նշան համերաշխության Գազայի հատվածի պաղեստինցիների հետ։