Իսրայելում գերիների հարազատները գործարք են պահանջում ՀԱՄԱՍ-ի հետ

Լուրեր

24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Իսրայելցի գերիների հարազատները, որոնք շարունակում են մնալ պաղեստինցի իսլամիստների՝ ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ձեռքում, բողոքի ցույցեր են անցկացրել Իսրայելի կառավարության վեց անդամների մասնավոր տների մոտ, այդ թվում՝ երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և ԱԳ նախարար Գիդեոն Սաարի տան մոտ, հայտնում է dpa գործակալությունը կիրակի՝ օգոստոսի 24-ին։

Ցուցարարները կոչ են արել նախարարներին հաստատել հրադադար Գազայի հատվածում և գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ՝ գերիների ազատ արձակման համար․ «Մենք չենք ների հետագա ձգձգումը։ Լսեք ժողովրդին․ կանգնեցրեք այս պատերազմը և վերադարձրեք բոլորին տուն»։

Օգոստոսի 18-ին AFP գործակալությունը ՀԱՄԱՍ-ի աղբյուրների հղումով հաղորդեց, որ նրանք ընդունել են Գազայում հրադադարի նոր առաջարկը։ Ըստ աղբյուրի՝ խոսքը 60-օրյա հրադադարի և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող գերիների երկու փուլով ազատ արձակման մասին է։

Ենթադրվում է, որ ահաբեկիչների ձեռքում գտնվող 50 իսրայելցի գերիներից կենդանի են մնացել 20-ը։ Իսրայելի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն հաստատել, որ համաձայն են հրադադարի առաջարկին։

Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ին, մի քանի հարյուր հազար մարդ Թել Ավիվում մասնակցել էր հանրահավաքին՝ պահանջելով Իսրայելի կառավարությունից գործարք կնքել ՀԱՄԱՍ-ի հետ գերիների ազատ արձակման համար։ Կանխատեսվում է, որ հերթական հակակառավարական ցույցը կանցկացվի օգոստոսի 26-ին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել էր ՀԱՄԱՍ շարժման «խորտակման» և Գազա քաղաքի վրա Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) վերահսկողություն հաստատելու պլանը։ Որոշումը կայացվել էր գիշերային խորհրդակցության ժամանակ՝ չնայած պատերազմի դադարեցման միջազգային կոչերին, Իսրայելում շատերի բողոքներին, ովքեր անհանգստանում են ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող գերիների ճակատագրով, ինչպես նաև ընդդիմության քննադատությանը։

ՑԱՀԱԼ-ը բազմիցս ավիահարվածներ է հասցրել Գազա քաղաքին և ներխուժումներ իրականացրել այնտեղ։ Սակայն մինչ այդ այն մնացել էր այն քիչ տարածքներից մեկը, որը չէր վերածվել իսրայելական բուֆերային գոտու և չէր ենթարկվել տարհանման։

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ԵՄ-ում և ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված ՀԱՄԱՍ շարժումը զանգվածային հարձակում գործեց Իսրայելի վրա։ Զինյալները զանգվածային հրթիռային հարված հասցրին Իսրայելին, ներխուժեցին նրա տարածք և իրականացրին ժամանակակից Իսրայելի պատմության մեջ ամենախոշոր սպանդը խաղաղ բնակչության շրջանում՝ սպանելով մոտ 1200 մարդու։ Նրանք նաև գերեվարեցին ավելի քան 250 հոգու և տարան Գազայի հատված։ Գերեվարվածների մի մասը փոխանակվել կամ ազատ է արձակվել, մյուս մասը սպանվել է։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին։ Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 62 հազար պաղեստինցի, ևս շուրջ 157 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարությունը։ Սակայն այն չի պարզաբանում, թե ինչպես է կազմվում այդ վիճակագրությունը՝ մասնավորապես, քանի՞ իսլամիստ զինյալներ են եղել զոհերի թվում և արդյոք հաշվի առնվում են հիվանդանոցներում գտնվող պաղեստինցիների բնական մահվան դեպքերը։