Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի հարցեր
Քաղաքականություն
23.08.2025 | 16:39
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի հարցեր․ գրում է ՏԱՍՍ-ը։
«Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ադրբեջանա-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության տարբեր ասպեկտներ», – ասվում է հայտարարության մեջ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ կողմերը մտքեր են փոխանակել օգոստոսի 22-ին Աստրախանում տեղի ունեցած` Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի վերաբերյալ: Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: