Այն, ինչ բնական է համարվում Երևանի կենտրոնում, աննորմալ է դիտվում մայրաքաղաքից 5 կիլոմետր հեռու. ապաքաղաքական զրույց Խաչատուր Գասպարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է հոգեբան, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խարատուր Գասպարյանը: Երկար ժամանակ նա ղեկավարել է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնը: Հոգեբանության այդ ճյուղը, ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրում է, այսպես կոչված, սահմանային պաթոլոգիաները:

Բնութագրելով այդ երևույթը՝ հոգեբանը նշում է, որ դրա սահմանները բավականին պայմանական են և հաճախ որոշվում են սոցիալական միջավայրով: Այն, ինչ բնական է համարվում Երևանի կենտրոնում, աննորմալ է մայրաքաղաքից 5 կիլոմետր հեռու: Կամ նույնիսկ միևնույն աստիճանավանդակում ապրող հարևանների համար «նորմայի» ու «սահմանի» մասին պատկերացումները կարող են տարբեր լինել: Բայց, ընդհանուր առմամբ, պաթոլոգիայի մասին կարելի է խոսել, օրինակ, այն դեպքերում, եթե մարդը տեղի-անտեղի բարկանում է. եթե բարկությունն է նրան իշխում, ոչ թե ինքը՝ բարկությանը, ապա այստեղ կարելի է արդեն մտածել պաթոլոգիական  դրսևորումների մասին:

Խոսելով սթրեսների և տրավմաների հաղթահարման մասին՝ Խաչատուր Գասպարյանն առաջարկում է սկզբից հասկանալ, թե որն է մարդու, բուժառուի ուզածը: Հոգեբանը չի կարծում, որ այցելուին պարտադիր պետք է ստիպել, որ նա պատմի իր անցյալի տրավմատիկ փորձի մասին: Նման փորձի ճնշումը, դուրս մղումը, մոռացությունը նույնպես չպետք է գերնպատակ լինի: Երբեմն ավելի նպատակահարմար է, որ մարդը կարողանա ապրել իր տրավմայի հետ և օգտագործի այն՝ ապագան կերտելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան