Իմ գնած վերջին «պայթուցիկը» կրակայրիչն է. Դավիթ Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Ես շատ հանրահավաքների եմ մասնակցել, սակայն այդ ընթացքում ո՛չ բերման եմ ենթարկվել, ո՛չ էլ վարչական պատասխանատվության եմ ենթարկվել»,- այս մասին այսօր իր խափանման միջոցի քննության ընթացքում ասաց Արցախի Ազգային ժողովի նախկին պատգմավոր Դավիթ Գալստյանը՝ պնդելով, որ ինքը որևէ հանցանք չի կատարել:

«Ինչ վերաբերում է պայթուցիկներին, մեղադրող կողմն ամեն ծնունդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչև այսօր անգամ տոնածառ չենք դնում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է։ Իմ գնած  վերջին պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողների հետ»,- ասաց Գալստյանը:

Դատարանում ելույթ ունեցավ նաև նրա պաշտպանը՝ մանրամասն անդրադառնալով այն հարցին, որ առկա չէ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց պահպանելու հիմք, մինչդեռ մեղադրանքի կողմը պնդեց, որ առկա են  Գալստյանին կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված բոլոր հիմքերը: Դատարանը որոշեց 3 ամսով երկարացնել Գալստյանի կալանքի ժամկետը:

Մանրամասները՝ տեսանյութում: