ՀՀ-ն՝ առանց ՌԴ-ի ռազմական ներկայության․ իշխանությունը կլսի՞ բողոքի ձայնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Հայաստանից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան․ վաղը Գյումրիում նման պահանջով բողոքի ակցիա է կազմակերպելու «Հանուն Հանրապետության» կուսակցությունը։ Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն ասում է՝ Հայաստանի կառավարությունը պետք է քաղաքական որոշում կայացնի և վերջ դնի ռուսական ռազմական ներկայությանը մեր երկրում։ Իշխանություններին մինչև տարեվերջ վերջնաժամկետ են տալու։ 

«Պահանջում ենք թե՛ 102-րդ ռազմաբազայի, թե՛ Էրեբունու օդանավակայանում ռուսական ռազմաօդային բազայի, թե՛ Արաքս գետի ափին տեղակայած, այսպես կոչված, սահմանապահների, ինչպես նաև հայ-թուրքական սահմանին տեղակայված սահմանապահների դուրսբերումը։ Նրանց պետք է տուն ճանապարհել»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը պնդում է՝ 102-րդ ռազմաբազան սպառնալիք է մեր երկրի համար։ Նրա կարծիքով՝ պետք է նվազագույնի հասցնել ռուսական ներկայությունը Հայաստանում, իսկ ժամանակի ընթացքում՝ զրոյացնել։

«Առաջին հերթին, պետք է ռուսական ուժային ներկայությունը հանել, որպեսզի Ռուսաստանի մտքով չանցնի և հնարավորություն էլ չունենա սաբոտաժի ենթարկել Հայաստանի քաղաքականությունը՝ որևէ դրսևորմամբ»,- նկատեց մեր զրուցակիցը։

Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է՝ համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ-ն և Հայաստանը 2010 թվականին երկարացրել են այդ պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Պայմանագրի 3-րդ կետում նշվում է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում գտնվելու ժամանակաշրջանում, բացի Ռուսաստանի շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից, Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը:  

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ ռազմաբազայի դուրսբերման հարցն այս պահին արդիական չէ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական տարբեր հարցեր։ Բադալյանը, սակայն, շեշտում է՝ անկախ բոլոր հանգամանքներից՝ ռուսական ռազմաբազան չպետք է Գյումրիից հեռացվի միայն որևէ քաղաքական ուժի դիրքորոշման պատճառով։ 

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը վաղը մասնակցելու է ռազմաբազայի դուրսբերման պահանջով ակցիային։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չպետք է այստեղ ռազմական ներկայություն ունենա այն դեպքում, երբ չի կատարել դաշնակցային պարտավորությունները։ Բարսեղյանը համոզված է՝ ռազմաբազայի հեռացման իրենց պահանջը դժվար թե պետական մակարդակով լարվածություն առաջացնի Հայաստանի և Ռուսաստանի միջև։ 

Ռուբեն Մեհրաբյանն էլ հավելում է՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման պահանջը նոր լարվածություն չի առաջացնի առանց այն էլ սրված հայ-ռուսական հարաբերություններում։

Հայտնի չէ, թե պաշտոնական Երևանն ինչ դիրքորոշում ունի 102-րդ ռազմաբազայի հետագա ճակատագրի վերաբերյալ այս պահին։ Սակայն մինչ այս տարբեր պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Երևանը չի քննարկում։ Նախորդ տարվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 102-րդ ռազմաբազայի հետ կապված հարցեր չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան