Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի և Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքներ է սկսել

Լուրեր

04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
04.11.2026 | 18:23
Կարևոր բան պիտի լիներ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:20
ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:15
ՊՆ-ն դադարեցնում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
04.11.2026 | 18:12
Ըստ ՔԿ-ի՝64.5 մլրդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին // ՌԴ-առաջարկել է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 18:03
Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին
04.11.2026 | 17:53
Աբովյան համայնքին կվերադարձվի 1,24 մլրդ դրամ արժողությամբ մանկապարտեզը, որը վաճառվել էր տնօրենի որդու ղեկավարած ընկերությանը
04.11.2026 | 17:41
Կրեմլում հույս ունեն, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերը՝ անկախ ընտրությունների արդյունքներից
04.11.2026 | 17:30
Ինչպե՞ս են էլեկտրական ավտոմեքենաները փոխում հայաստանյան ավտոշուկան․ Ժամանակն է անցնելու էլեկտրական լուծումների 
04.11.2026 | 17:20
«Անկախ դիտորդը» պահանջում է վերանայել Բաղրամյանում ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումը․ անկուսակցական թեկնածուները գերազանցում են թույլատրելի շեմը
Բոլորը

Ուկրաինայի նախագահի ու եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սկսել է Վլադիմիր Զելենսկիի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին նա հայտնել է Truth սոցիալական ցանցում։

«Մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրեն տարբեր եվրոպական երկրներ՝ Միացյալ Նահանգների հետ համակարգված: Բոլորը շատ ոգևորված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման հնարավորությամբ: Հանդիպումներից հետո ես զանգահարել եմ նախագահ Պուտինին և սկսել եմ նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկիի հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ որոշվելիք վայրում»,- գրել է նա, փոխանցում է Current time-ը։

Այս հանդիպումից հետո, ըստ Թրամփի, նախատեսում է եռակողմ գագաթնաժողով անցկացնել՝ իր մասնակցությամբ։

Թրամփը հավելել է՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և իր հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը «համակարգում են աշխատանքները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը «նախատեսվում է հաջորդ երկու շաբաթվա ընթացքում»։

Axios-ի թղթակից Բարաք Ռավիդն իր հերթին, հղում անելով տեղեկացված աղբյուրին, գրել է, որ Սպիտակ տունը հույս ունի Զելենսկի-Պուտին հանդիպում անցկացնել մինչև օգոստոսի վերջը։

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ անվտանգության երաշխիքները հիմնական հարցն են լայնածավալ պատերազմի ավարտից առաջ։