Արմեն Գևորգյանը «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոսի բաժնետեր է եղել. «Ժամանակ»

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը փորձել է տարբեր սխեմաներով թաքցնել իր ունեցվածքի ծագման սկզբնաղբյուրը, սակայն մեր իրականության մեջ ոչինչ գաղտնի հնարավոր չի պահել: Արմեն Գևորգյանը «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոսի բաժնետեր է եղել: Երբ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ստեղծվում էր ընկերությունը, Գևորգյանը այն ձևակերպել է հոր անունով: Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում թերևս հնարավորինս քիչ հարկ վճարելու համար ընկերությունը տեղափոխել է օֆշորային Պանամա, որտեղ 30-տոկոսանոց մասնաբաժինը գրանցել է ազգականի անունով: Երբ բացահայտվեց Պանամայի օֆշորային պատմությունը, այդ թվում և՝ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի բազմամիլիարդանոց կարողությունը, կազմակերպությունը վերադարձել է Հայաստան, և Արմեն Գևորգյանը իր մասնաբաժինը գրանցել է մորաքրոջ անունով: Ավելի ուշ որոշել է ընդհանրապես ազատվել այդ ակտիվից՝ ամենայն հավանականությամբ, այն փոխանցելով Սամվել Մայրապետյանին: Եվ հիմա հարց է առաջանում՝ որտեղի՞ց Արեմեն Գևորգյանին նման ունեցվածք, և որտեղի՞ց այն միջոցները, որը նա ներդրել է ընկերության հիմնադրման համար: Արմեն Գևորգյանը հաստատ այդ հարցին որևէ տրամաբանական պատասխան չի կարող հորինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: