Սերբիայում ցույցի մասնակիցները հրկիզել են նախագահի կուսակցության գրասենյակը և քաղաքային վարչակազմի շենքը

Լուրեր

20.08.2026 | 22:52
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 22:39
Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
20.08.2026 | 22:23
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.08.2026 | 22:07
Ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.08.2026 | 21:53
ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
20.08.2026 | 21:39
Նիկոլ Փաշինյանին կշնորհվի Հեսսեյան խաղաղության մրցանակը
20.08.2026 | 21:22
Կառավարությունը նախատեսում է վերափոխել «Հայփոստ»-ի կառավարման մոդելը
20.08.2026 | 21:07
Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է
20.08.2026 | 20:57
Երևանի մետրոն 2 նոր կայարան կունենա
20.08.2026 | 20:43
Խոշոր հրդեհ Աշտարակի խճուղու մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
20.08.2026 | 20:37
Կարեն Սարուխանյանը և Անանիկ Ոսկանյանը «օդից փող» են հայտարարագրել․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:22
Վարդենիսում մի կին ասաց, որ իր կյանքի առաջին 15 հազարն է աշխատել, հուզվել էի․ Լիանա Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 20:07
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ պետությունը կհատկացնի 16,7 մլն դրամ
20.08.2026 | 19:51
Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 19:40
Ինչո՞ւ Փաշինյանը չի ուտում աճեցված ձուկ․ ՍԱՏՄ-ի տվյալները և բաց մնացած հարցերը
Բոլորը

Սերբիայում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցների և նրա հակառակորդների բախումները: Վալևո քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրկիզել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցության գրասենյակը և քաղաքային վարչակազմի շենքը: Ոստիկանները շշեր, քարեր և ազդանշանային հրթիռներ նետած ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին տեղեկացնում է DW-ն։

Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել Բելգրադում, Նովի Սադում և Վալևոյում: Նրա խոսքով ՝ Վալևոյի փողոցներ է դուրս եկել մոտ 4000 մարդ, Նովի Սադում՝ մոտ 5000 մարդ։ Ձերբակալվել է 18 ցուցարար, վիրավորվել է ոստիկանության առնվազն մեկ աշխատակից։

Սերբիայում հակակառավարական ցույցերը սկսվել են 2024 թվականի նոյեմբերին՝ Նովի Սադի վերանորոգված երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, այն ժամանակ զոհվել էր 16 մարդ։ Ցուցարարները համոզված են, որ ողբերգության պատճառը կոռուպցիան է, շինարարության ընթացքում անփութությունը: Նրանք պահանջում են նախագահ Վուչիչի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: