Առաջ հերոսություն էր ճշմարտություն ասելը, հիմա՝ լսելն ու ընկալելը. ապաքաղաքական զրույց Միքայել Դովլաթյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.03.2026 | 11:12
Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ
20.03.2026 | 10:57
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
20.03.2026 | 10:45
Նեթանյահուի պնդմամբ՝ Իրանն այլևս չի կարող ուրան հարստացնել, բալիստիկ հրթիռներ արտադրել
20.03.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 20-ի դրությամբ
20.03.2026 | 10:21
Հրդեհ Երևան քաղաքի Շերամի փողոցում
20.03.2026 | 10:10
Զելենսկին հայտնել է, որ խաղաղության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին
20.03.2026 | 10:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին. Դատախազություն
20.03.2026 | 09:53
Իրանը հայտնել է ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին
20.03.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.03.2026 | 09:29
Թրամփը հայտարարել է, որ չի ծրագրում Մերձավոր Արևելք զորքեր ուղարկել
19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կինոռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Միքայել Դովլաթյանը: Նրա կարծիքով՝ կինոն կարող է անդրադառնալ սկզբունքորեն ցանկացած թեմայի: Սակայն հաղորդման հյուրն անում է այն վերապահումը, որ վերջերս տեղի ունեցած իրադարձություններին (օրինակ՝ պատերազմին) անդրադառնալով՝ դժվար է բարձրարժեք արվեստ ստեղծել: Ժամանակ է անհրաժեշտ՝ այդ իրադարձություններն իմաստավորելու համար։

Ռեժիսորի ֆիլմերից մեկը կոչվում է «Քանի դեռ կամ» և նվիրված է Երևանին: Ինքնին այդ անվանումն իր մեջ տագնապ է պարունակում՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ Երևանը կարող է և չլինել: Ի պատասխան այս հարցի՝ Դովլաթյանն ասում է. «Այո՛, մեր վերաբերմունքն այս քաղաքին այնպիսին է, որ Երևանը կարող  է նեղանալ, շուռ գալ և գնալ»:

Ի՞նչ կցանկանար Դովլաթյանը, որ տեղի ունենար իր կյանքի օրոք: Արվեստագետը նշում է, որ, իր կարծիքով, վերջին տարիներին սուտն ավելի լայն տարածում է գտել, քան երբևէ: Իսկ ավելի կարևոր է այն, որ ճշմարտությունն այլևս չի ընկալվում, և հիմա հերոսություն է ոչ այնքան ասել ճշմարտությունը, որքան կարողանալ այն լսել և հասկանալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան