Ուկրաինայում խաղաղության համար անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ և տարածքների փոխանակում․ ԱՄՆ պետքարտուղար

Լուրեր

05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Սպիտակ տան վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քննարկել անվտանգության երաշխիքների ու տարածքային փոխանակման հարցեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարագվայի արտաքին գործերի նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոյի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«[Ուկրաինայում] խաղաղության հասնելու համար, կարծում եմ, մենք բոլորս գիտակցում ենք դա, անհրաժեշտ կլինի բանակցել անվտանգության երաշխիքների շուրջ: Անհրաժեշտ կլինի խոսել տարածքային վեճերի և պահանջների, ինչպես նաև այն մասին, թե ինչի համար են նրանք պայքարում»,- ասել է նա:

Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ը կանի ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, սակայն որոշումը պետք է կայացնեն Մոսկվան ու Կիևը։

«Տեսնենք՝ ինչպես կընթանա ամեն ինչ վաղը: Նախագահ Թրամփն ակնկալում է վաղը խոսել Պուտինի հետ և արագ, վաղ փուլում հասկանալ՝ հնարավո՞ր է խաղաղություն, թե՞ ոչ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։