Բագրատ Գալստանյանը բաց նամակով դիմել է իրավապահ համակարգի իրավասու կառույցներին

Լուրեր

23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
23.04.2026 | 11:46
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի «ժամանակացույց» չկա
23.04.2026 | 11:37
Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:29
«Հայք» լիբերալ կուսակցության նախագահը տուգանվել է 450 հազար դրամով
23.04.2026 | 11:26
Արքայազն Հարրին անսպասելի այցով ժամանել է Կիև
23.04.2026 | 11:17
Սամարայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
23.04.2026 | 11:11
ՀԲՖ․ Մրցավարները ցանկանում էին իրենց «սև գործն» անել նաև Ռուդոլֆ Գարբոյանի մենամարտի ժամանակ
23.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Սրբազան Պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…

Համարենք այս գրությունս որպես բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին։

Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։
Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը ԿԵՂԾՎԱԾ է, մոնտաժված և համատեքստից կտրված և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.

ա) ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,

բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,

գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։

Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։

Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «​​Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և

Հաղթանակն այլընտրանքի չունի…

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

Հ.Գ. Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել»։

Նախօրեին  Factor TV-ն տեսանյութով անդրադարձել էր Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հրապարակած ձայնագրությանը։ Ըստ փաստաբանի՝ դա լույս է սփռում Քննչական կոմիտեի հրապարակած մոնտաժված ձայնագրության մեջ «գյուլլելու» մասին խոսակցության բնույթի վրա և բացահայտում զրույցի իրական կոնտեքստը։