Ֆինլանդիան խորհրդակցություններ կսկսի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ֆինլանդիան, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, խորհրդակցություններ կանցկացնի անդամ պետությունների հետ՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակել Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները։ Ադրբեջանական Report-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրոպական զեկույցների բյուրոյին հայտնել է կազմակերպության գլխավոր գրասենյակը։

Իր հերթին, ԵԱՀԿ քարտուղարությունը պատրաստ է իրականացնել այդ քննարկումների արդյունքում ընդունված բոլոր որոշումները, ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը։

ԵԱՀԿ-ն հաստատել է, որ օգոստոսի 11-ին Ադրբեջանից և Հայաստանից ստացվել է Նախարարների խորհրդին ուղղված համատեղ կոչ՝ առաջարկով՝ լուծել Մինսկի խմբի և այլ դրանց առնչվող կառույցների փակման հարցը։

«Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրերը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս ձեռքբերման կապակցությամբ և բարձր ենք գնահատում ԱՄՆ վարչակազմի դերն այս գործընթացին նպաստելու գործում»,- ընդգծել են կազմակերպությունում։

Ըստ կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ ԵԱՀԿ-ն շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։ Խաղաղության համաձայնագրի կնքման համար Բաքվի պահանջներից մեկը ԵԱՀԿ Մինսկի և դրա ինստուտների լուծարումն էր։