«Արձանագրում ենք անհրաժեշտությունը՝ լուծելու Ադրբեջանի տարածքում պահվող հայ ռազմագերիների և Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրները»․ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների համատեղ հայտարարությունը

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեի (AFET) նախագահ, ԵԽՊ պատգամավոր Դեյվիդ ՄաքԱլիսթերը, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Նիլս Ուշակովսը, AFET-ի մշտական զեկուցող Հայաստանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Միրիամ Լեքսմանը և AFET-ի մշտական զեկուցող Ադրբեջանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Դան Բառնան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է Վաշինգտոնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին։

«Համատեղ հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում նշանակալի առաջընթացի վերաբերյալ, որն արձանագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) կայացած ղեկավարների հանդիպմանը։

• Արտաքին գործերի կոմիտեի (AFET) նախագահ, ԵԽՊ պատգամավոր Դեյվիդ ՄաքԱլիսթեր,
• Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Սերգեյ Լագոդինսկի,
• Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ, ԵԽՊ պատգամավոր Նիլս Ուշակովս,
• AFET-ի մշտական զեկուցող Հայաստանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Միրիամ Լեքսման,
• AFET-ի մշտական զեկուցող Ադրբեջանի հարցերով, ԵԽՊ պատգամավոր Դան Բառնա,

«Մենք ջերմորեն ողջունում ենք 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները, հատկապես՝ այս տարվա մարտին կողմերի միջև համաձայնեցված «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը՝ ուղղված կայուն խաղաղության հասնելու հետագա քայլերին։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ ավարտին հասցնելու տասնամյակներ տևած հակամարտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը՝ այս դրական արդյունքին հասնելու գործում, որը կառուցվել է վերջին տարիների բանակցությունների հիման վրա, այդ թվում՝ ԵՄ միջնորդությամբ անցկացված հանդիպումների։ Կարևոր է, որ գործընթացը շարունակվի հնարավորինս շուտ նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ։

Երկու երկրների միջև հաղորդակցության բացման վերաբերյալ քաղաքական համաձայնությունը՝ ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգման վրա, ինչպես հայտարարվել է ղեկավարների համատեղ հռչակագրում, ներկայացնում է նշանակալի առաջխաղացում։ Մենք նկատի ենք առնում Հայաստանի պատրաստակամությունը՝ աշխատելու ԱՄՆ-ի և փոխադարձ համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի հարավով անցնող երթուղու զարգացման և կառավարման ուղղությամբ, և ողջունում ենք ԱՄՆ-ի մտադրությունը՝ ներդրումներ կատարել։ Մենք նաև շեշտում ենք Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներքաղաքական կապերի փոխադարձ առավելությունների կարևորությունը, ինչպես դա համաձայնեցվել է ղեկավարների կողմից։ Երբ այս կարևոր հաղորդակցման նախագիծը իրագործվի, այն կբացի Հարավային Կովկասի հսկայական ներուժը՝ դառնալու առևտրի և տնտեսական բարգավաճման կենտրոն՝ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահի համար։

Թուրքիայի կառուցողական ներգրավվածությունը անփոխարինելի կլինի այս առաջընթացի ամբողջական ներուժին հասնելու համար։ Մենք խրախուսում ենք Թուրքիայի կառավարությանը՝ աջակցելու այս դրական զարգացումներին՝ փոխադարձելով Հայաստանի պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները և բացելու հայ-թուրքական սահմանը՝ երկու երկրների և նրանց սահմաններից շատ ավելի հեռու շահերի համար։

Մենք նաև ողջունում ենք ղեկավարների հստակ հանձնառությունը՝ ՄԱԿ-ի Կանոնադրությանը և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին, ինչպես նաև միջազգային սահմանների անխախտելիության և տարածք գրավելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին։ Մենք վստահ ենք, որ սա կբերի հետագա առաջընթացի՝ սահմանազատման գործընթացում և Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքից մոտ ապագայում։ Մենք նաև արձանագրում ենք անհրաժեշտությունը՝ լուծելու Ադրբեջանի տարածքում պահվող հայ ռազմագերիների և Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրները։

ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովման գործում և պատրաստ է շարունակել նպաստել հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը։ Այս գործընթացը կարևոր է նաև Հայաստանի՝ տնտեսական և անվտանգության հարաբերությունների դիվերսիֆիկացման և իր հայտարարված եվրոպական ձգտումների համատեքստում, որոնք Եվրոպական խորհրդարանը լիովին աջակցում է»,- ասված է հայտարարությունում։