Էդ ծուխը բոլորիս տուն ա լցվում․ Նուբարաշենի աղբավայրը ծխում է արդեն չորս օր

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն չորրրորդ օրն է` Երևանի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հայաստանի ամենամեծ աղբավայրում բռնկված հրդեհի թանձր ծուխը չի ցրվում։ Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների բնակիչներն առաջինն են զգացել դրա հետևանքները։

Աղբավայրում հրդեհ էր բռնկվել օգոստոսի 8-ի ուշ երեկոյան։ Քաղաքի տարբեր հատվածներից տեսանելի էին կրակն ու ծխի ամպերը։ 

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ քաղաքապետարանն իր վրա է վերցրել մարման աշխատանքների կազմակերպումը․ մոբիլիզացվել է քաղաքային ռեսուրսը, ներգրավված է ողջ ԵԱՍՄ հիմնարկը,  հողալցման աշխատանքներին աջակցում են նաև մասնավոր կազմակերպությունները։ 

Հրդեհի մակերեսը մոտ հինգ հեկտար է կազմում՝ նշում է ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Ահարոն Ղազարյանը։

Քաղաքապետի խորհրդականի դիտարկմամբ՝ շուրջ 75 տարի գործող այս աղբավայրի խնդիրը լուծման կարիք ունի։ Ըստ Արեյանի՝ ճանապարհը մեկն է՝ պետություն, համայնք, մասնավոր համագործակցությամբ աղբի վերամշակման գործարանի ստեղծում։ Նախկինում չի ստացվել, սակայն հիմա, նրա խոսքով, քաղաքապետ Տիգրան Ավինյանը վճռական է տրամադրված։ 

Համայնքային իշխանությունը բազմիցս խոստացել էր կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Սակայն աղբի վերամշակման գործարան կառուցելու մրցույթը հայտարարվել է ընդամենը վեց ամիս առաջ։ Կառույցից տեղեկացնում են՝ դեռ արդյունքներ հրապարակել չեն կարող, սպասում են կազմակերպությունների, որոնք պատրաստ կլինեն իրականացնել այդ ներդրումային ծրագիրը մայրաքաղաքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան