Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը․ փաստաբան

Լուրեր

05.02.2026 | 20:10
Դավիթ Խուդաթյանը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր
05.02.2026 | 20:00
Ունենք սերիական արտադրության զենք՝ հրետանի, որն աշխարհում լավագույնն է․ դա մատակարարվում է ՀՀ բանակին․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:48
Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը
05.02.2026 | 19:43
Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
05.02.2026 | 19:39
Թե Մասիսին բան պատահի, ազգովի դառնանք ֆիդայի. Վարդան Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:32
Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետը «քաղաքական լրտեսության» մեջ է մեղադրվում
05.02.2026 | 19:23
Նույնաբովանդակ հարցազրույց տվել էի նաև փետրվարին, ինչո՞ւ վարույթ չէր հարուցվել. Դավիթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:12
Վենսը երկուշաբթի կայցելի Հայաստան, իսկ ամսվա վերջին` Ադրբեջան
05.02.2026 | 19:10
Սա ի՞նչ նշան է. Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ իր համար պարզ չէ, թե ինչում են իրեն մեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 19:00
Կրեմլը թող ՀՀ-ի հակառուսական տրամադրությունների պատճառը փնտրի ՌԴ-ում․ դու էիր Արցախի անվտանգություն ապահովողը՝ կորցրինք․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:50
Ալիևը կվերադարձնի՞ պատանդառվածներին․ կանխատեսելի դատավճիռներ Բաքվից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 18:42
Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվեց
05.02.2026 | 18:30
Ռուսամետ հաքերները Օլիմպիական խաղերի բացումից առաջ հարձակվել են օլիմպիական օբյեկտների և Իտալիայի դեսպանատների կայքերի վրա
05.02.2026 | 18:25
UFC-ի չեմպիոն Իլյա Տոպուրիան հայտնել է վերադարձի մասին
05.02.2026 | 18:21
Մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել հետախուզվողի մոտ
Բոլորը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպան Լիանա Գասպարյանը։

«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավելի ժամ պահվել է անազատության մեջ։ Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:

Մինչդեռ,  պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ գործարար  «Տաշիր ընկերությունների» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն այս պահին երկամսյա կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։

 

Մանյա Պողոսյան