Սամվել Կարապետյանի դեմ մեղադրանք է ներկայացվել ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում․ պաշտպանության խորհուրդ

Լուրեր

05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
Բոլորը

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որով աննախադեպ է որակվել այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ:

«Ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցուն  Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 17-ի հայտարարությանը հաջորդեցին՝ 1) գործադիր իշխանության ղեկավարի հրապարակային ուղիղ սպառնալիքները և հաշվեհարդարի խոստումները, 2) ժամերի ընթացքում քրեական վարույթի նախաձեռնումը, 3) 24 ժամվա ընթացքում «իշխանությունը զավթելու կոչի»  (Մայր Աթոռը պաշտպանող նույն հայտարարության) համար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացնելը և կալանավորելը։

Այս ժամանակահատվածում՝ չնայած Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի արդյունավետ քննության բացակայությանը, ցանկացած անաչառ դիտորդի համար պարզ է դարձել մեղադրանքի՝ ակնհայտ անհիմն և կալանքի ապօրինի լինելը, ինչպես նաև ընդհանուր քրեական վարույթի քաղաքական հետապնդման բնույթը: Արդյունքում, քրեական վարույթը կարճելու, կալանքը վերացնելու փոխարեն՝ անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում:

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում աննախադեպ է այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ- որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ. ավելին, ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն այս պահին երկամսյա կալանքի տակ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածի հատկանիշներով։