ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել է Ուկրաինայի օկուպացված տարածքների՝ իրավական առումով ճանաչումը

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որի նախագիծը, հավանաբար, կքննարկվի օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ, չպետք է ներառի Մոսկվայի կողմից ուկրաինական տարածքների բռնակցման իրավական ճանաչում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Moscow Times-ը։

Նա, միաժամանակ, ընդունել է, որ Ռուսաստանը փաստացի վերահսկում է Ուկրաինայի տարածքի մի մասը։

«Խնդիրը [առաջիկա բանակցություններում] կլինի՝ ինչպես շարունակել գործել հրադադարից հետո, այդ թվում՝ ինչ կնշանակի դա Ուկրաինայի անվտանգության երաշխիքների առումով։ Երբ խոսքը տարածքային հարցի մասին է, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, ապագա համաձայնագրում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի մի մասի փաստացի վերահսկման ճանաչմանը, դա պետք է լինի դե ֆակտո ճանաչում, այլ ոչ թե դե յուրե քաղաքական ճանաչում»,- ասել է Ռյուտեն ABC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահների հանդիպումն Ալյասկայում, որին, ինչպես պնդում է Եվրոպան, պետք է մասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Պուտինի համար փորձություն կլինի այն հարցում, թե որքանով է նա լրջորեն ցանկանում դադարեցնել պատերազմը։ Ռյուտեն ընդգծել է, որ Ուկրաինան ինքն է որոշում իր աշխարհաքաղաքական ապագան՝ որպես ինքնիշխան պետություն։ Սա ենթադրում է բանակցություններում «նրա զինված ուժերի չափի վերաբերյալ որևէ սահմանափակումների» բացակայություն, իսկ ՆԱՏՕ-ի պարագայում՝ դաշինքի արևելյան թևում ռազմական ներկայություն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ դաշինքը կշարունակի Կիևին զենք մատակարարել՝ անկախ Պուտինի և Թրամփի հանդիպման արդյունքներից։ Ապագա խաղաղության պայմանագրի շրջանակում Ուկրաինան պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշել ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, ինչին Պուտինը պարբերաբար դեմ է արտահայտվում, ասել է Ռյուտեն։