Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների միջև երկարատև ռազմական հակամարտությանը․ Տոկաևը՝ Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի մասին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում նախաստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է պատմականորեն նշանակալի նվաճում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խաղաղության համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փաստաթուղթը վերջ դրեց երկու պետությունների միջև երկարատև ռազմական հակամարտությանը և հիմք է հանդիսացել դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նրանց միջև համագործակցության զարգացման համար՝ հիմնված երկարատև խաղաղության վրա»,- գրել է մամուլի քարտուղարը։

Հաղորդվում է, որ Տոկաևի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս եզակի համաձայնագրի նախաստորագրումը հնարավոր է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ակտիվ և արդյունավետ միջնորդական առաքելության շնորհիվ, որը կարողացել է համոզել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին ցուցաբերել լիակատար քաղաքական կամք և ռազմավարական հեռատեսություն։

«Ղազախստանը նույնպես նպաստել է համաձայնագրի ձեռքբերմանը՝ առաջարկելով Ալմաթի քաղաքը որպես բանակցությունների վայր՝ արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ», – Ժելդիբայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Տոկաևը։