Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար․ Լեմի
Քաղաքականություն
09.08.2025 | 12:49
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ուղղությամբ առաջընթացի համար։ Այս մասին ԱԳ նախարարը գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում ենք ԱՄՆ նախագահի դերը այս առաջընթացում և պատրաստ ենք աջակցել խաղաղությանը Հարավային Կովկասում»,- գրել է Լեմին։