Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ամերիկյան և հայ-ադրբեջանական համաձայնություններին

Լուրեր

05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կապի մեջ է այս զարգացումների վերաբերյալ իր երկու հարևանների՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։

«Անկասկած, Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ողջունելով երկու երկրների կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական տեսքի բերումը, այս զարգացումը գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, մենք մտահոգություն ենք հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես համատեղ սահմանների հարևանությամբ, որը կարող է խաթարել տարածաշրջանի կայուն անվտանգությունն ու կայունությունը։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, շեշտելով իր ազգային իրավունքների և շահերի ապահովման համար բոլոր քաղաքական, իրավական և տնտեսական միջոցառումների ձեռնարկումը, կարծում է, որ հաղորդակցության ուղիների ստեղծումը և կապի ցանցերի ապաշրջափակումը կծառայի տարածաշրջանի ազգերի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխադարձ շահերի, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շրջանակներում և առանց արտաքին միջամտությունների։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել կառուցողական և փոխադարձ շահերին հիմնված համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պաշտպանության համար՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև 3+3 ձևաչափի շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։