Սպիտակ տան մոտ, Ալիևի ժամանելուն ընդառաջ, բողոքի ցույց է անցկացվում ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Սպիտակ տան մոտ, մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մեկնարկը, ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել։

Հավաքի կադրերը տարածվել են սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Նշվում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ադրբեջանում քաղբանտարկյալներին։

Հավելենք, որ ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների վերջին տվյալների՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 375-ի։

Ցուցակը բաժանված է 12 խմբի․ լրագրողներ և բլոգերներ՝ 29 անձ; մարդու իրավունքների պաշտպաններ՝ 6 անձ; ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության անդամներ՝ 39 անձ; ազգային փոքրամասնությունների ակտիվիստներ՝ 5 անձ; հակապատերազմական ակտիվիստներ՝ 2 անձ; «Սոյուդլու գյուղի գործով» ձերբակալվածներ՝ 2 անձ; Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ՝ 5 անձ, կրոնական մարդիկ՝ 241 անձ; Իմիշլիի գործով ձերբակալվածներ՝ 13 անձ, Տերտերի գործով դատապարտվածներ՝ 8 անձ, Գյանջայի գործով դատապարտվածներ՝ 13 անձ; ցմահ ազատազրկման դատապարտվածներ՝ 12 անձ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի